Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Հայք»-ը ՄԱԿ-ից պահանջում է հատուկ հսկողություն Հայկ Կյուրեղյանի բանտախցի վրա

Դեկտեմբեր 17,2014 13:42

«Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբէն Մնացականեանը դիմել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին:

Մինչ այդ, դեկտեմբերի 1-ին, ինչպես նա է տեղեկացնում, դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ «դատարանում տեղի ունեցող զարգացումների» վերաբերյալ:

Ըստ ՄԱԿ-ին հասցեագրվածի՝ «Դատարանում տեղի ունեցող զարգացումները վկայությունն են այն բանի, որ դատարանը «իրավապահներին» ժամանակ է տալիս ամեն միջոցի դիմելու՝ մեղադրյալի քաղաքական դիմադրությունը կոտրելու համար:Ավելին, «Ոտքի դատարանն է գալիս» պահանջին Հայկ Կյուրեղյանի չենթարկվելու, չկանգնելու դեպքում դատավորի սպառնագին բացատրությունը, թե հաջորդ նիստին մեղադրյալին կզրկի իր դատավարությանը ներկա գտնվելու իրավունքից, նիստը ընդմիջել է պաշտպանի չներկայանալու պատճառաբանությամբ, որին հերթական անգամ մեղադրյալը պահանջել է դատը շարունակել առանց դատապաշպանի»:

«Ազատ Հայքի» նախագահի կարծիքով, զարգացումները հուշում են, որ մեղադրյալը ոտքի չի կանգնելու այսօրվա նիստին էլ, անկախ նրանից, մեղադրյալի պաշտպանը կներկայանա, թե ոչ, դատական նիստը կրկին ընդմիջվելու է, վերոհիշյալ զարգացումները հուշում են, որ «արձակագիր, հրապարակախոս Հայկ Կյուրեղյանի՝ Հայաստանի որեւէ կալանավայրում գտնվելը սպառնում է նրա կյանքին ու առողջությանը»:

ՄԱԿ-ից հասարակական կազմակերպության նախագահը պահանջում է նրան ճանաչել քաղբանտարկյալ, հսկողություն սահմանել բանտախցի վրա՝ «սադրիչ» եւ «պատժիչ» գործողությունները կանխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031