Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ. «Չենք մտածեր Հայաստանեն դուրս ելնել» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 17,2014 13:26

Դեկտեմբերի 17- ից ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» Ամանորի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Մեր հայրենակիցները ներկայացրել էին իրենց ստեղծածը՝ սկսած թխվածքներից վերջացրած արծաթե զարդերով ու կենցաղի պարագաներով:

Արման Չիրիշյանն, օրինակ, արծաթեղեն էր ներկայացրել, ասում է 2 տարի երեք ամիս է, ինչ Հայաստանում է հաստատվել ու զարդերն էլ վաճառում է Վերնիսաժում: Նման միջոցառումներին դրական է վերաբերվում, քանի որ նոր  պատվիրատուներ գնելու հնարավորություններ են բացվում:

Կարապետ Ադալջյանը եւս երկու տարի է Հայաստանում է, արծաթագործությամբ է զբաղվում: Ասում է  այդքան էլ հեշտ չէր հայաստանյան կյանքին հարմարվելը. «Դե ուրիշ միջոց չկար, պետք է յոլա երթաս»,-ասաց նա: Ընտանիքում միայն ինքն է արծաթագործությամբ զբաղվում, հորեղբայրն էլ է լավ արծաթագործ եղել: Նա ինքնատիպ ոսկեջրած տոնածառեր էր ներկայացրել վաճառքի:

siriahay8 siriahay6 siriahay5 siriahay4 siriahay3 siriahay2 ssiriahay7

Կլադիս Աղբաբյանը երկու տարի է Հայաստանում է, ասում է մեծ բիզնես չունեն, բայց պատվերներ ստանում են: Ընտանիքով պատրաստում  են հրուշակեղեն եւ սիրիահայերին բնորոշ ուտեստներ: Ժպտալով պատմում  է, որ իշլի քյուֆթան մի քիչ ձեւափոխել են, ոչ թե Հալեպում ընդունված ձեւով են պատրաստում, այլ հայաստանցիներ ճաշակով, մեջը ընկույզ, վրայի ձավարը՝ շատ: Կլադիսը ժպտալով ասում է, որ ամենաշատ սպառվում է  իրենց խնձորով անուշեղենը:

Նշում է, որ ի տարբերություն այլ սիրիահայերի, ինքն ավելի  հեշտ է հարմարվել հայաստանյան կյանքին, որովհետեւ պարբերաբար  ամեն տարի ամառային արձակուրդներին հայրենիքում են անցկացրել, ուղղակի ցավում է, որ նախապատրաստված չեկան Հայաստան, այլապես ուրիշ կերպ կդասավորվեր իրենց կյանքը: 15 օրով էին եկել ու արդեն երկու տարի է այստեղ են: «Գոհ ենք, ուրախ ենք, չենք մտածեր Հայաստանեն դուրս ելնել, մեր գործը, մեր տունը կուզենք Հայաստանի մեջ լինի, հայերու վերջը ի վերջո հայրենիքին մեջ պետք է ըլլա»,-համոզված է նա:

Սիրիահայերին ողջունելու էր եկել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքը՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031