ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
17-ին` գիշերը ժամը 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի
Ծաղկաշատ-Ալավերդի մարզային նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է
ունեցել քարաթափում:
15-20 խմ ծավալով քարերը ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Ներկայում «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից
աշխատանքներ են տարվում` ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Կարդացեք նաև
Լուսանկարը` արխիվային