Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա է եղել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Ուսումնական նախագծերի տոնավաճառ» ամենամյա ցուցահանդեսին, որն այս տարի նշանավորել է նաև է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակը և անցկացվել է «Գեղարվեստը՝ կրթահամալիրում» խորագրով։ Տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսում կրթահամալիրը ներկայացնում է ընթացիկ տարվա գործունեությունը, հեղինակային նախագծերը, պարգևատրում լավագույն ուսուցչին ու աշակերտին, ինչպես նաև նախանշում հաջորդ տարվա անելիքը։
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է կրթահամալիրի նախագծերին, սաների գեղարվեստական աշխատանքների ցուցադրությանը, ունկնդրել կրթահամալիրի սաների կատարմամբ համերգը։
Այնուհետ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին է հանձնել «Երևան» ոսկե հուշամեդալը, որով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը պարգևատրվել է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև կրթության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար։
Երևանի քաղաքապետարան