Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր բանկերի առաջարկը մի պահ նույնն էր. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 17,2014 12:22

Վերջերս Կենտրոնական բանկը հայտարարեց, թե Հայաստանում արժույթի կուրսը ձեւավորվում է ազատ սկզբունքով. առաջարկ պահանջարկի սկզբունքով։ Մինչդեռ նոյեմբերի վերջին օրերին սանձազերծված «դոլարային պատերազմի» առաջին փուլի ժամանակ փաստերն այլ բանի մասին վկայեցին։

Մեկ փաստի մասին օրերս «ՉԻ»-ի հետ զրույցում խոսեց ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նա տեղեկացրեց, որ գործող «ռեյթ.ամ» կայքը, որտեղ տեղադրվում է բոլոր բանկերի կողմից առաջարկվող միջազգային արժույթի վաճառքի ու ձեռքբերման թվային պատկերը՝ ապացուցեց, թե ինչքան ազատ է ամեն ինչ։ «Բոլոր բանկերի առաջարկը մի պահ նույնն էր՝ դոլարի կուրսը՝ 442,5 դրամ էր։ Դա ազատի դրսեւորո՞ւմն էր։ Ինչքան բանկ կա Հայաստանում, չգիտես ինչու, մի պահ որոշեցին, որ ազատի դրսեւորումը 442,5 դրամն է մեկ դոլարի համար։ Հասկացաք՝ ի՞նչ եմ ասում։ Էդ ազատի դրսեւորումն է՝ ծայրից ծայր, վերեւից ներքեւ նույն թվով»։

Այսինքն՝ Կենտրոնական բանկը հրահանգ է տվել բոլոր բանկերին նույն գնով «աշխատե՞լ»՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ վերջինս ասաց. «Չգիտեմ ի՞նչ է արել։ Ես միայն «ազատի» տարօրինակ դրսեւորման մասին ասացի»:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031