Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարժեքի տատանումների հարցի շուրջ քննարկում է հրավիրվել՝ ԱՄՀ ներկայացուցչի մասնակցությամբ

Դեկտեմբեր 17,2014 12:17

«Այլընտրանք» կազմակերպության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում մի խումբ տնտեսագետներ արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Սանչեսի հետ քննարկում են փոխարժեքի տատանումների հարցը:

Նախքան բուն թեմային անդրադառնալուն՝ Թերեզա Սանչեսը ներկայացրեց ԱՄՀ վերլուծություններն ու կանխատեսումները համաշխարհային տնտեսությունում:

«Ամեն ինչ սկսվում է բարդանալ համաշխարհային տնտեսության մեջ: Տեղեկությունները օր օրի են փոխվում: Համաշխարհային տնտեսության աճը ներուժից ցածր է»,- ասաց տիկին Սանչեսը:

Նրա խոսքով, ԱՄՆ տնտեսությունն ի վերջո վերականգնվում է, հաջորդ տարի կանխատեսվում է 3 % աճ, իսկ Եվրամիությունում լուրջ մտահոգություններ ունեն. «ԵՄ երկրներում դեռ կան կառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերականգնել աճի տեմպերը: Եթե դեռ հոկտեմբերին կանխատեսում էինք 1,4 տոկոս աճ, ապա Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն ավելի քիչ է աճը լինելու»:

Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսության զարգացման միտումներին՝ ասաց մի շարք խնդիրներ կան՝ նավթի գնի անկում, լուրջ կառուցվածքային խնդիրներ, գործարար միջավայրի, կառավարման ու մասնավոր ու պետական հատվածում ներդրումների պակասով պայմանավորված. «Հոկտեմբերին կանխատեսում էինք Ռուսաստանի տնտեսության համար 0,5 տոկոս աճ, բայց Ռուսաստանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից հայտարարված վերջին կանխատեսումների համաձայն մինուս 0,8 տոկոս է կազմել: Այս բոլոր գործոնները իրենց ազդեցությունն են թողնելու Հայաստանի տնտեսության վրա: Այս տարի Հայաստանի տնտեսության աճը կլինի երեք տոկոսից ցածր, տեսնում ենք երեք տոկոսից բարձր լինելու որոշ հնարավորություն, եթե իրականացվի ճիշտ քաղաքականություն, սակայն հնարավոր է փոխենք այս կանխատեսումը նույնպես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031