Այսօր շարունակվում է ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը: Խորհրդարանում հաստատվեցին գործադիրի ներկայացրած տարբեր որոշումներ և կազմակերպվեցին մի շարք քվեարկություններ:
Նշենք, որ ոչ իշխանական խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ գտնվում են ԱԺ նիստերի դահլիճում: Դահլիճում էին ԲՀԿ-ական պատգամավորները, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նիստին ներկա է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. նրա ծննդյան օրն է այսօր: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ամբիոնից շնորհավորեց պարոն Հակոբյանին և կատակեց. «էրեկ ասեիր, էլի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ