Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկներին՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ասել է. «մի որոշ մասը մի քիչ կորմը պակասել ա, կամ իրանց սովորացնում են»։
Պրն Մովսիսյանի հայտարարությունը կարելի է զնահատել նաեւ որպես ուղերձ՝ ազդված ՀՀ իշխանություններին եւ անձամբ Սերժ Սարզսյանին։ Իսկ ուղերձի բովանդակությունը սա է. «հանկարծ կորմըս չպակասացնեք, թե չէ ես էլ կմիանամ բողոքող ազատամարտիկներին»։
Մենք նույնպես միանում ենք այս ուղերձին եւ իշխանություններին կոչ անում չպակասեցնել պրն Մովսիսյանի կորմը՝ ազատամարտիկների շարքերն անաղարտ պահելու ազնիվ նկատառումներով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում