Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2014 11:32

Ի՞նչ է լինելու առաջիկայում։ Այս հարցի պատասխանը որքան փնտրված, այնքան էլ անհայտ է։ ՀՀ գործող իշխանության որեւէ ներկայացուցիչ հարկ չի համարում հայտարարություն անել, հանգստացնել բնակչությանը կամ գոնե բացատրել որոշ նրբություններ՝ հորդորելով մի քիչ սպասել։ Քար լռություն է։ ՀՀ նախագահի նստավայրից, Կառավարությունից, անգամ Ազգային ժողովից որեւէ մեկը չի խոսում մեր երկրին պատուհասած վտանգների մասին։ Իհարկե, փաստարկներ կան, թե մեր մեծ եղբայր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են ողջ աշխարհի տնտեսությունը ցնցել, եւ մենք ոչինչ չենք կարող անել։ Գուցե իրականության բաղադրիչներ կան ասվածում, բայց խնդիրն այստեղ մեր երկրի համար ավելի խոր արմատներ ունի։ Բանն այն է, որ Հայաստանում չկա գեթ մեկ պաշտոնյա, որի խոսքերին գոնե հասարակության կեսը հավատա։ Այսինքն՝ համընդհանուր անվստահության ֆոնին որքան էլ անկեղծ հայտարարություններ արվեն, միեւնույն է՝ մարդիկ չեն հավատա։

Ի վերջո, Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ շաբաթներ առաջ փորձեց ինչ-որ մտքեր հայտնել տնտեսության մասին, վարչապետը եւս հրապարակավ խոստացավ, որ կկայունանա իրավիճակն օրեր անց։ Սակայն նրանց խոսքերից հետո մեր երկրի տնտեսությունը մեծ արագությամբ գահավիժում է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031