«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, վերջին միջադեպերի մասնակից Մանվել Եղիազարյանը հիմնականում խուսափեց գնահատական տալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի՝ ազատամարտիկների հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ խորհրդարանական ելույթին։
Եղիազարյանը, անդրադառնալով Սարոյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է Երանոսյանն ու մյուս ազատամարտիկները «2 բաժակ կոնծել են ու խոսքերը իրար չեն բռնել», պատասխանեց. «Հայաստանում կեղծիքն այնքան է տարածված, որ բան չկա ասելու, դա այդպես չի եղել ու հիմա համատարած սուտ է, խոսքի արժեքը կորել է»։
Գեներալ Սարոյանն իր ելույթում նաեւ ասել էր, որ Երանոսյանի հետ միջադեպը եղել է Սերժ Սարգսյանին հայհոյանք հասցնելու պատճառով, ինչը հերքեց Մանվել Եղիազարյանը՝ պնդելով֊, որ ոչ ոք Սերժ Սարգսյանի անունը չի տվել ու հայհոյանք չի հասցրել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում