Լրահոս
Օրվա լրահոսը

«Կբացահայտեն, եթե բռնության ենթարկվի հանրապետականը». «Ա1+» (տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 11:19

Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը ցույց է տալիս այն վայրը, որտեղ նոյեմբերի 27-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին նրա վրա եւ   կոշտ առարկայով հարվածել գլխին։

«Տեսախցիկներ կան, բայց ոստիկանությունը 14 օր հետո նոր միայն փորձել է վերցնել ձայնագրությունը, հիմա չգիտեմ՝ դրանք կան, չկան, բայց համոզված եմ՝ եթե կան, ոստիկանությունը կջնջի։ Այդ տեսախցիկները այնքան մեծ զում ունեն, որ կարող են ֆիքսել մեքենայի համարը, միանշանակ մարդու դեմքը կարող են ֆիքսել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ծեծի հատկանիշներով։ Գեւորգը սակայն համոզված է՝ գործը չի բացահայտվելու։ «Դեպքը հենց կազմակերպված է ռեժիմի կողմից, որի մի մասը ոստիկանությունն է։ Ռեժիմը ինքը իր հանցագործներին չի ձերբակալելու»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031