Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այլեւս հնարավոր չէ ներկայացնել, թե որ ապրանքը որքան է թանկացել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 17,2014 11:15

Այն, ինչ այսօր կատարվում է դրամի հետ, այլ կերպ, քան ազատ անկում, որակել ուղղակի հնարավոր չէ։ ՀՀ կենտրոնական բանկը երեկ աճուրդով վաճառել է 4 միլիոն դոլար, մեկ դոլարը 526 դրամ 32 լումա գնով։ Սա մոտ 28 դրամով կամ 6.4 տոկոսով ավելին է, թան նախօրեի ցուցանիշը։ Այսինքն՝ տեսականորեն կարող ենք արձանագրել, որ դրամը մեկ օրվա ընթացքում արժեզրկվել է 6.4 տոկոսով։

Իրականում՝ դրամի փոխարժեքը շատ ավելի բարձր է. փոխանակման կետերում երեկոյան մեկ դոլարը գնվում էր 530 դրամով եւ վաճառվում 585 դրամով (նկարում): Այսինքն՝ եթե քաղաքացին ուզենար դոլար գնել, ապա դրա համար պետք է վճարեր 580 դրամ, եւ կարելի էր պնդել, որ հենց այս ցուցանիշն է ավելի մոտ դրամի իրական փոխարժեքին։ Սակայն, նույնիսկ սա չի արտացոլում դրամի իսկական փոխարժեքը, քանի որ այս գնով էլ տարադրամի փոխանակման կետերը դոլար չէին վաճառում կամ, լավագույն դեպքում, վաճառում էին սահմանափակ քանակությամբ։ Իսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ առաջիկայում դրամի արժեզրկումը կամ ավելի ճիշտ՝ ազատ անկումը, շարունակվելու է, մինչեւ հասնի իր ամենացածր կետին։ Թե որտե՞ղ է այդ կետը եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար՝ հնարավոր չէ կանխատեսել։ Առայժմ միայն կարելի է արձանագրել, որ դրամի փոխարժեքը երեկ հատեց իր պատմական «հակառեկորդը»։ Ամենացածր փոխարժեքը, որը երբեւէ ունեցել է դրամը, 2003-ին էր, երբ մեկ դոլարի գինը կազմում էր մինչեւ 560-570 դրամ։

Մեր արժութային շուկայի ցնցումը երեկվանից ուղղակիորեն տեղափոխվեց ապրանքային շուկա։ Եթե մինչեւ երեկ կարող Էինք խոսել ապրանքների այնպիսի թանկացման մասին, որը կարելի էր ինչ-որ կերպ չափելի համարել, ապա երեկ օրվա կեսին սկսվեց ապրանքների գների խուճապային աճ։ Այլեւս հնարավոր չէ ներկայացնել, թե որ ապրանքը որքան է թանկացել։ Մոտավոր տպավորություններով, ապրանքները թանկացել են 30-ից 50 տոկոսով, եւ թանկացումները երեկոյան դեռ շարունակվում էին։ Որոշ խանութներ նույնիսկ դադարեցրեցին առեւտուրը։ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում սահմանափակվեց մեկ անձին վաճառվող ապրանքների քանակը՝ մինչեւ 100 հազար դրամ։ Պետք է սպասել, որ այսօր առավոտյան մեր խանութներում գները կլինեն ավելի բարձր, քան երեկ երեկոյան էին։ Իսկ կեսօրին ապրանքները էլ ավելի կթանկանան։ Հենց այս վիճակն է, որ պատկերավոր կարող ենք բնորոշել որպես ազատ անկում։ Ընդ որում՝ սա այլեւս ոչ միայն դրամի ազատ անկումն է, այլ նաեւ ամբողջ տնտեսության։

Դրամի այս գահավիժումը, իհարկե, չունի որեւէ այլ պատճառ, քան Ռուսաստանի արժութային շուկայում եւ ընդհանրապես՝ տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններն են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031