Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրողները շոկի մեջ են. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2014 11:01

Արամ Սաֆարյանը, շոկի մեջ, հայտարարում է, որ 2015 թվականի առաջին ամիսներից իսկ տնտեսական աճ ենք ունենալու։ Նա պնդում է, թե իր ղեկավարած կազմակերպության տնտեսագետներն են այդ հաշվարկն արել, ելնելով այն «իրողությունից», որ Հայաստանի նման փոքր տնտեսությունը, հայտնվելով ԵՏՄ հսկա տարածքի մեջ, ուզի-չուզի՝ աճ կարձանագրի։ Այ, այստեղ Քաջ Նազարին է պետք հիշել՝ գնամ, շահի քարվանը կտրեմ, բերեմ տուն լցնեմ։

Պարոն Սաֆարյան, եթե այդքան վստահ եք, որ տնտեսական աճ ենք արձանագրելու, ապա համոզեք Հովիկ Աբրահամյանին՝ խեղճ նաիրիտցիների աշխատավարձերը տա։ Միեւնույն է, ակնկալվող տնտեսական աճը կփակի բյուջեի վրա ավելացող բեռը։ Հիշո՞ւմ եք Ուստիանն ինչ ասաց խանդավառված Նազարին…

Արդեն հասկանալի է, չէ՞, որ հայ-ռուսական բարեկամության կլուբի անդամը շոկի մեջ է։

Դուք հետոն լսեք։ Ռուս տնտեսագետները հաշվել են, որ Ռուսաստանից տասնամյակներ կպահանջվեն տնտեսությունը վերականգնելու համար։ Ողջ աշխարհն այսօր մտածում է՝ ինչպես անի, որ չհայտնվի Ռուսաստանի տնտեսության փլատակների տակ, Ռուսաստանում ամեն ինչ թանկանում է, նույնը անմիջապես կատարվում է Հայաստանում, իսկ Արամ Սաֆարյանը տնտեսական աճից է խոսում։ Սա արդեն հալյուցինացիա է, եթե չասենք՝ զառանցանք, ուղեղի մորմոք կամ մի ուրիշ բան։

Պարոն Սաֆարյան, չի կարելի ԱԺ քվեարկության թվերի վրա հենվելով հայտարարել, որ ժողովուրդը խանդավառված է ԵՏՄ մտնելու գաղափարից։ Մեր ժողովուրդն այդ գաղափարից խանդավառված է ճիշտ այնքան, ինչքան իր ԱԺ-ից եւ իշխանությունից։ Մեր ժողովրդին հասցրել են մի տեղ, երբ նա խանդավառված է այստեղից փախչելու հեռանկարով միայն։ Ցանկության դեպքում կարող եք ուսումնասիրել, թե որքան մարդ է «լայք» տվել ԱՄՆ վիզան դյուրացնելու մասին այդ երկրի կառավարության որոշմանը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Արամից իսկ ինչ էիք սպասում?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031