Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած Հոլույ-Ռաձիկովսկայի 4-րդ հուշամրցաշարում շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը վեց տուրից հետո վաստակել է 4,0 միավոր եւ լեհուհի Կ. Շչեպկովսկա-Հորովսկայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս օրերին Իտալիայի Պադուա քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց փառատոն, որտեղ ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող 70 շախմատիստների (14 գրոսմայստեր) թվում է հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Հայ շախմատիստը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ եզրափակում է առաջատարների եռյակը:
Իսկ Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մեկնարկել է նաեւ Բասկյան շախմատի համակարգով մրցաշարը: Տղամարդկանց պայքարում խաղացվել է երեք տուր: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առայժմ տեղ է զբաղեցնում միջին հորիզոնականներում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
17.12.2014