Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարում են գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացման համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով. «Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»:
Եթե ուզում են մտածեն ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն, քանի որ գազի թանկացման հետևանքով առաջինը տուժում է սոցիալապես անապահով խավը: Մեր հաշվին գծատերերը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության չինովնիկներն իրենց վզներն են հաստացնում: Թող հիմա մի քիչ քիչ ուտեն ու մարշուտկեքի գազը չթանկացնեն:
Մանրամասն` կարդացեք այստեղ