Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա». «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2014 10:33
hrant bagratyan

Տարադրամային այս ցայտնոտի մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։

– Ի՞նչ պետք է անի ԿԲ-ն, որ չի անում։

– Մասնավորապես, ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի եւ մասսայի դինամիկան, ինչպես նաեւ դոլարի զանգվածի եւ մասսայի դինամիկան։ Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա։

Երկրորդ հարցը եւս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում։ Մասնավորապես, արվե՞լ են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով։

Երրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի եւ արտարժույթի կանխիկն ու անկանխիկը բանկերում։

Հաջորդը՝ փորձե՞լ է արդյոք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի եւ դրամի  հարաբերակցությունը բանկերում։ Այս նորմատիվը վերջին ժամանակներս, մեր ունեցած տվյալներով, սկսել են համարյա չօգտագործել։ Խոսքն արտարժույթի բաց եւ փակ դրությունների նորմատիվի մասին է։

Հինգերորդը՝ ինչպե՞ս են իրենց պահել մի շարք կարեւորագույն, համակարգային ընկերություններ եւ բանկեր, այդ թվում՝ ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չե՞ն փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել։ Վեցերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի՞ հետեւանք է, թե՞ ընդհանրապես դոլարի պակասի հետեւանք։

Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել։ Միայն մեկ պատասխան ենք ստացել՝ որ այս ամեն ինչը սպեկուլյացիայի արդյունք է։ Ուզում եմ ասել մասնագիտորեն, ամենայն պատասխանատվությամբ։ Ամեն տեղ սպեկուլյացիաները հնարավոր են, բացի արտարժույթի շուկայից։ Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում արտարժույթի սպեկուլյացիա։ Նման հասկացություն բնության մեջ չկա։ Արտարժույթն ինքը բացառապես սպեկուլյատիվ շուկա է։

Վերջում ուզում եմ նշեք նաեւ այն, որ 2004/05-2007/08 դրամի շուրջ 2 անգամ անտեղի արժեւորումը, տնտեսական աճի տեմպերի արագացումն ու սպառման ընդլայնումը մի օր պիտի քթներիցս դուրս գար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031