Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երեւում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ եւ ամբողջությամբ կողմնորոշված են դեպի Արեւմուտք: Արդյոք դա բավարա՞ր հիմք է, որ դու՝ Ռուսաստանի հարգարժան ղեկավարություն, կենտրոնանաս մի խնդրի վրա՝ ինչպես վրեժ լուծել ուկրաինացիներից: Վերջիններս էլ, բնականաբար, ճիշտ նույն զգացմունքներն ունեն ռուսների նկատմամբ, բայց Ուկրաինայի վատ վիճակը մեզ վրա այնքան չի ազդում, որքան Ռուսաստանինը:
Սեփական խնդիրները (նախեւառաջ տնտեսական) լուծելու փոխարեն՝ Ռուսաստանը մխրճվել է պատերազմի մեջ, եւ հիմա տնտեսական առումով երկիրը հասել է ողբալի վիճակի: Իսկ դրա հիմքը բացասական, ապակառուցողական էմոցիաներն են, որոնք գերակշռեցին այդ երկրի վերնախավում եւ, ինչու չէ, նաեւ ժողովրդի մոտ: Չգիտեմ, թե որքանով է վիճակը փոխհատուցվում «բարոյական առավելություններով». երբ եվրոն արժե 100 ռուբլի, տեղի՞ն են արդյոք արհամարհական արտահայտությունները «գեյ-րոպայի» հասցեին:
Եթե Ռուսաստանին խանգարում են «կայսերական» բացասական էմոցիաները, ապա մեր՝ «գաղութային» դեստրուկտիվ հույզերն են, մասնավորապես, վախը ու խուճապը: Վախը մեզ համար նախեւառաջ աշխարհաքաղաքական կատեգորիա է՝ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կոչնչացնի: Բայց կան նաեւ «ներքին կյանքում» խուճապի դրսեւորումներ: Օրինակ՝ «դրամը արժեզրկվում է, վա՛յ, մենք կորանք, պետք է փախչել Ռուսաստան» (որտեղ ռուբլին ավելի շատ է արժեզրկվում): Կամ՝ ավելի կենցաղային. «ինքնաթիռը վայրէջք է կատարել, վա՛յ, շուտ վազենք ելքի մոտ, թե չէ՝ մեջը կմնանք»:
Բայց չնայած տարբեր ժողովուրդների մոտ այդ բացասական էմոցիաները տարբեր ձեւերով են դրսեւորվում, դրանց բոլորի «մերանն է» չարությունը, վրեժխնդրությունը, ատելությունը, որը, ինչպես շատ վաղուց է նկատել չինացի փիլիսոփան, պարտության առաջին նշանն է: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ դա կհաստատի: Ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ փորձելով հարվածել ուրիշին՝ դու հարվածում ես ինքդ քեզ:
Կարդացեք նաև
Ես դա պատկերավոր, ամենեւին՝ ոչ գիտականորեն, տեսնում եմ այսպես. մթնոլորտի մեջ բաց թողնելով քո բացասական էմոցիաների բացիլը՝ դու այն իրականում չես հասցնում հասցեատիրոջը, այլ սկսում ես շնչել այդ վարակված օդով եւ հիվանդանում ես հենց այդ բացիլի պատճառով: Դա չի նշանակում, որ չարությունը պիտի «մեջդ պահես»: Ոչ՝ իհարկե. այն հենց քո՛ մեջ չպիտի լինի:
Թե չէ տեսաք, թե ինչ եղավ. Ռուսաստանը չարացավ Ուկրաինայի նկատմամբ, որոշեց նրան պատժել, արդյունքում ինքը տուժեց: Մենք նրա հետ միասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գլխավոր դատախազն էլ է ձեր կարծիքին..)))..
Ինչու են, ասենք, Արամ Մանուկյանին ծեծողին բաց թողել?
Որովհետև ծեծողի չարությունը, այդ պրոցեսի ընթացքում՝ իրեն այնքան վնաս է տվել, որ նա արդեն լիուլի պատժված է..))).. Ծեծողի հետ պետք է աշխատի հոգեբանը՝ որպեսզի նա վերականգնվի այն հոգեբանական շոկից, որ նա ստացավ Ա. Մանուկյանին ծեծելուց, և նրան պետք է դրամական միջոցներ տրամադրվի, որպեսզի, որևէ առողջարանում՝ քայքաված ներվերը վերականգնի…))).. Ւսկ Ա. Մանուկյանին պետք է մանդատից զրկել, և դատապարտել երկարատև ազատազրկման … որովհետև, էդ խեղճ մարդը չդիմանալով գայթակղությանը, նրան ծեծել է, և ահավոր հոգեկան տրավմա ստացել ..)))…
“Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ:”
Որտեղի՞ց այդպիսի համոզվածություն` ԿԳԲ-ն թե՞ ՑՌՈւ-ն ասեց: Երևի ԱՄՆ ներկայացուցիչն էլ ամեն օր Պուտինին ասում էր` “Վալոդ, այ Վալոդ, Ղրիմը վերցրու`պետք կգա”: Նա էլ վերցրեց ու հեղափոխություն սկսվեց: Ամոթ ամերիկոսներին`աջակցեցին հեղափոխությանը:
Ենթադրենք Կոնֆուցիոսն էլ մի բան ասել է`հետո ի՞նչ: Իսկ եթե դու չես ատում, ուրեմն հաղթե՞լ ես: Կամ չես պարտվե՞լ: Չինական անհեթեթություն, որը լուծվելով մեծաքանակության մեջ կորում, ջրվում է: Մեզ ի՞նչ: Մեզ հստակ ծրագրեր են պետք և պետք է հստակ հասկանալ երբ ենք հաղթել և երբ պարտվել: Այլապես կմնանք այս նույն վիճակում, որի անունն է “Արա ախպեր, մի քիչ էլ դիմանանք, կարող սաղ ջրվի”:
Չարությունը որպես պատճառ, այլ ոչ հետևանք դիտելը նույնն է, ինչ որ, ասենք՝ այսբերգի իրական չափ ընդունես միայն նրա երևացող մասը: Չարությունն, ըստ իս, ծնվում է որոշակի մարդկային խմբի որդեգրած և օրենքներով ամրագրած սկզբունքների տևական ձախողումների արդյունքում: Ժամանակակից աշխարհում չարության երկու դրսևորում կա, որոնք երկուսն էլ ուղղված են քաղաքակիրթ աշխարհի դեմ: Առաջինը՝ իսլամական արմատականությունն է /թալիբան, հեզբոլլահ, իսլամական պետություն և այլն /, որոնց կրողները չեն կարողանում մարսել այն, որ իրենք մարդկության առաջընթացում միայն դիտորդներ են և լավագույն դեպքում սպառողներ, ուստի իրենց ՛՛բացառիկ ինքնությունը՛՛ ընդգծելու համար պատրաստ են երեխաներին գլխատել, համամարդկային մշակութային արժեքների բարբարոսաբար ավերել, ցեղասպանել, կարճ ասած՝ իրականացնել հետևյալ քաղաքականությունը. ՛՛Եթե ես չեմ կարողանում, դու էլ մի կարողացիր՛՛, կամ ՛՛Ես ինձ շատացնելու եմ, իսկ քեզ՝ քչացնեմ, որ տեսնեք, թե ինչ զորությամբ եմ ես օժտված՛՛:
Երկրորդ չարության դրսևորումն է կոմունիզմ բառով քողարկված, բայց իրականում մարդատյաց և երբեմն նաև մարդակեր քաղաքանություն իրականացրած բոլշևիկյան պետության փլատակներից վերածնված Ռուսաստանը, որի շուրջն են հավաքվել / կամա թե ակամա / ամբողջատիրության վերջին կղզյակները, որոնց տնտեսությունը այսօր նմանվում է օվկիանոսային տաք հոսանքի մեջ հայտնված այսբերգի: Հարց է առաջանում, թե ո՞րն է աշխարհի ամենամեծ տարածք ունեցող, ամենամեծ ռեսուրսներ ունեցող երկրի և նրա խղճուկ վիճակում հայտնված արբանյակների պարբերական ձախողումների պատճառը: Չզարմանաք՝ ՛՛Քյառթուիզմը՛՛, որն, ըստ էության, իսլամական արմատականության ՛՛քաղաքակիրթ՛՛ դրսևորումն է, և որի իշխանության հիմնական շարժիչ օրենքն է. ՛՛Վերարտադրվիր՝ ինչպես կարող ես, սակայն ամենաարդյունավետը ընտրությունների տարատեսակ և բազմաբնույթ կեղծումներն են, ինպես նաև օրինապահ և ուժային կառույցների քրեականացումը՛՛, իսկ եթե ինչ որ անհատներ կամ խմբեր փորձեն ասել, թե վատ է վիճակը, ապա բարձր տոնայնությամբ և խրոխտ կեցվացք ընդունելով երգիր ՛՛Ձախորդ օրերը կուգան ու կերթան՛՛-ը…
Ատեք, չարացեք: Իմ գործը զգուշացնելն է՝ դա վնասում է միայն ձեզ: Մնացածը դուք գիտեք, հարգելի բարեկամներ: Օգտնվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում՝ քննարկումներին ակտիվորեն մասնակցելու համար:
Բռնաբարության ենթարկվող կնոջը եթե խորհուրդ եք տալիս, չչանգռել, չկծել, չգոռալ, չդիմադրել՝ այլ աշխատել հանգիստ մնալ, եթե հնարավոր է՝ հաճույք ստանալ և վերջում՝ սրտին շատ մոտ չընդունել..))).. այդ բոլոր խորհուրդները՝ ճիշտ են և թույլ են տալիս մինիմիզացնել բռնաբարության ֆիզիկական և հոգեկան տրավմաները…
Բայց դրանք խորհուրդներ են, թե ինչպես՝ առավել անվտանգ բռնաբարվել..)))..
Բայց եթե նպատակը չբռնաբարվելն է՝ պետք է գոռալ, չանգռել, կծել և դիմադրել… իհարկե՝ էդ դեպքում հնարավոր է վատ վերջանա..)).. բայց գոնե շանս կա, որ բռնաբարություն չի լինի..)))..
Եթե ապրանքների գների թանկացումները դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի բնակիչներին, ինչ եք կարծում մարդիք պիտի բարիանան ?
Հանգիստ թողնելով չինական փիլիսոփաներին , մեջ բերեմ մեր բակի տաքսու շոֆեր Կոլիայի հայկական հիմքերով ասացվածք որ « ինչ որ ցանում ես այն ել հնձում ես»,
Թեև համամիտ եմ, որ հնարավոր է սանձահարել ամեն տեսակ բացասական զգացմունք, սակայն կարծում եմ՝ ատող մարդը գերադասելի է անտարբեր ու հարմարվող մարդուց: Գոնե կան կյանքի նշաններ: Մինչդեռ անտարբերությունն ու հարմարվողականությունը ի վերջո հանգեցնում են մահացու ու անբուժելի երեսպաշտության. հիվանդություն, որով ախտահարված է ժամանակակից պոստմոդեռն կոչեցյալ աշխարհը:
…փորձելով հարվածել ուրիշին՝ դու հարվածում ես ինքդ քեզ:
Հիասքանչ է ասված:Ուրեմն թող կործանվեն, վստահ եմ կկործանվեն ձեռք բարձրացողները, կարևոր չէ պետություն թե լեգիոնային թափառախմբեր:Գոյություն չպիտի ունենա ֆաշիստական պետություն, որը մի ողջ ազգի, պետության համար երեխա է ուտում :Հում հում լափում:Հարվածողին հարվածելը համարժեք չէ:Համարժեքը ճանապարհին է:
Պ Աբրահամյան, «Առավոտ»-ն ամենաշատն է իր էջերը տրամադրում չարություն, կռիվ, դանակահարություն, ծեծ, սպանություն և նման թեմաներին: Հաճախ սայթը բացում ենք ու հայտնվում ենք «ռազմի դաշտում»: Եվ դա օրերով մնում է, չեք փոխում: Հիմա որոշեցիք, որ «չարությունը լավ բան չի»??????!!!!
Երբ վերադառնում եք Հայաստան, Զվարթնոց օդանավակայանում, սայլակի համար վճարեք 500 դրամ եւ ուրախացեք, որ գեղցիները ձեզ խաբեցին:
Խանութում, շուկայում, տաքսու վարորդները, հարեւանները, բարեկամները, ընկերները որ ձեզ խաբեն՝ չչարանաք, ժպտացեք:
Երբ գեղացի կառավարիչները, իշխանաւորները, կլաններ կազմած ձեզ թալանեն՝ մի ատեք, ձեզ իշու տեղ դրեք եւ գոյատեւեք հլու հնազանդ գառնուկների նման:
Մոմ վառեք եւ չոբանների առջեւ ծնկի եկած աղոթեք, որ աստված գոնե ամեն մեկին իրա սրտով տա:
Ռուսաստանի կոկորթին ժգուտը փաթաթել և ձգում են, եթե կարողանան դա պահել մի 6-7 ամիս,Ռուսաստանը կթուլանա,հնարավոր է և պարտվի,իսկ եթե ընդամենը մի երկու ամիս,լրիվ հակառակ պատկերը կստացվի:Եվրոպան և ԱՄՆ-ը շատ կփոշմանեն իրենց արածներից,իսկ եթե ինչ-որ մեկը չի տեսնում,թե ինչպես են Եվրոպական և ԱՄՆ-ի չինովնիկները ՈՒկրաինայում բուլկի բաժանում իսկ հետո պաշտոններ,դա իր պռոբլեմն է,թող սպասի ԿԳԲ-ն կամ ՑՌՈւ-ի հայտարարությանը:)
Կուն Ֆու-ցզի
Стыдно быть бедным и занимать низкое положение, когда в государстве царит закон; равно стыдно быть богатым и знатным, когда в государстве царит беззаконие.
Жаловаться на неприятную вещь — это удваивать зло; смеяться над ней — это уничтожить его.
Благородный человек предъявляет требования к себе, низкий человек предъявляет требования к другим.
Благородный муж помогает людям увидеть то, что есть в них доброго, и не учит людей видеть то, что есть в них дурного. А низкий человек поступает наоборот.
Мудрец стыдится своих недостатков, но не стыдится исправлять их.
Չեմ կարծում որ աշխարհի հզորները այնքան ապուշ են որ չեն հասկանում իրենց օգուտն ու վնասը եվ մենք հայերս պիտի սովորեցնենք նրանց:
Օբաման հայտարարեց, որ Կուբայի դեմ ավելի քան կեսդարյա տնտեսական բլոկադան ոչ մի արդյունք չտվեց (բացի նրանից,որ կղզու բնակիչները աղքատության էին մատնված) և անիմաստ է շարունակել այն: Հետևաբար ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերությունները կվերահաստատի այդ պետության հետ:Ամերիկյան վերլուծաբաններից մեկի կարծիքով իրականում դա արվեց Կուբային ռուսական ազդեցությունից իր կողմը տանելու նպատակով, քանի որ ռուսները Կուբայի երեսուն միլիարդ պարտքը ներելով ու համագործակցության պայմանագրեր ստորագրելով ԱՄՆ-ին անմիջական վտանգ են ներկայացնում: Չէ որ Կուբան (վերլուծաբանի կարծիքով) ԱՄՆ-ի “ետին” պարտեզն է: Հարց է առաջանում, իսկ Ուկրաինայից մինչև Էստոնիա ու՞մ պարտեզներն են և ՆԱՏՈ-ն ում է վտանգ ներկայացնում: Համաձայն եմ որ եթե չարությունից սկսել ես ատել ուրեմն քեզ հաղթել են, բայց սա միայն անհատական հարաբերությունների մեջ է ճիշտ: Երբ հարցը գալիս է միջ-պետական անառողջ անցյալով հարաբերություններին, ապա մեղավոր է առաջին քար գցողը: Ու մի բան էլ. Առավոտի խմբագրականի ակտիվ մասնակիցների մեջ նկատելի են ինտելեկտուալ-վելֆերիստներ, որոնց ոչ թե ատել այլ միայն կարեկցել կարելի է: Ասա ինչ գործ ունեք դիտավորյալ կարդում եք նյութեր, որոնց հետ առանց կարդալու էլ համաձայն չեք: Միացրու AMGA ու հակա-հայաստանյան ու բացառապես հոռետեսությամբ թաթախված լուրերի ասմունքը լսեք մինչև կգա Forest Lawn-իդ ժամանակը ու դու այդպես, ժպիտը դեմքիդ, կարգավիճակիցդ գոհ կգնաս… Չէէ, Սիմոն ջան, չեեմ բարկանում: