Լրահոս
Օրվա լրահոսը

Շարա Տալյանի թոռնուհին այս ցրտին կանգառում է գիշերում

Դեկտեմբեր 17,2014 16:30

Մոտ 1 տարի է՝ հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, գիշերում է անցումներում, այգիներում ու կանգառներում: Ձմռան այս ցրտին ո՛չ տաք հագուստը, ո՛չ էլ տաք թեյը ցուրտը չեն մեղմում: Ռուզանը մի քանի տակ հագուստներով փաթաթված՝ 24 ժամ նստած է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող այս կանգառասրահում: Նրան հացուջուր են բերում ծանոթ ու անծանոթ մարդիկ:
Լսելով սոցիալապես ծանր վիճակում եւ անելանելի դրության մեջ գտնվող այս մարդու պատմությունը՝ պարզապես հեքիաթներ են թվում մեր երկրի համար պատասխանատու այն անձանց ասածները, որոնք վստահեցնում են, թե Հայաստանն իր սոցիալական ու իրավական ոլորտներում մի շարք կարեւոր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ է իրականացրել:

Իսկ թե ինչու է Շարա Տալյանի թոռնուհին հայտնվել այդ վիճակում՝  կարդացեք այստեղ

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031