«ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին իր վերաբերմունքն է արտահայտում. ինչո՞ւ պիտի սրան որևէ մեկը դեմ լինի»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ կատարվածի վերաբերյալ՝ ՀՀԿ-ՀՅԴ համատեղ հայտարարությանը, ԱԺ ամբիոնից այսպես արտահայտվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշեց, թե այն եզրակացության է եկել, որ սրա պատճառը այն է, որ «չարության չափաբաժինը յուրաքանչյուրի մոտ շատ-շատ է»: Այնուհետև անկեղծացավ, թե երբ իմացել է Արամ Մանուկյանի հետ կատարվածը, ցանկացել է զանգահարել նրան, բայց դա չի արել, քանի որ գիտեր, թե ինչպիսին կլինի նրա սուբյեկտիվ վերաբերմունքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Այնուհետև անդրադառնալով նույն այդ փաստի առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե այդ ամենի մեղավորը վարչախումբն է, Մարգարիտ Եսայանն ասաց. «Տղա ջան, համբերություն ունեցեք, փորձեք պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Եթե Հռոմն էլ քանդվի, դա չի նշանակում, որ ՀՀ իշխանություններն են մեղավոր»:
Այնուհետև հիշեցրեց 1990-ականները, թե ով ում ճկույթին էր կրակում:Մարգարիտ Եսայանը վստահեցրեց, թե «ես չեմ ուզում դասեր տալ, վատ դասատու եմ», բայց հորդորեց «հանենք մեր միջից այդ թույնն ու չարությունը»: Հետո էլ հարցրեց. «Երկու գաղափարական կուսակցություն՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասնաբար հայտարարության տեքստ ենք պատրաստել: Շա՞տ մեծ հոգս էր ձեզ համար միանալ այդ տեքստին՝ որպես օրենսդիր մարմին, հետո ձեր սիրած կայքերում ինչ թուքումուր ուզում էիք, անեիք:
Մարգարիտ Եսայանը հիշեցրեց եռյակի վերջին հանրահավաքները ու նկատեց, որ դրանք անցան առանց միջադեպերի: Եվ ասաց. «Իմ տրամաբանությունն ինձ հուշում է, որ այս ամենը ինչ-որ մեկի, ուժերի չբավարարեց»: ՀՀԿ խմբակցության պատգամավորը չթաքցրեց, թե ինքը ակնարկներ է անում ու շեշտեց, թե «այս իրավիճակն ամենաքիչը իշխանությանն էր ձեռնտու, քանի որ առաջին պատասխանատուն հենց իշխանությունն է, եթե երկրում լինեն վայրիվերումներ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էս նկարի մեջի կուշտ կերած կանայք երբեվե այցելել են Գյումրվա տնակների մեջ ապրող իրենց հայրենակիցներին…
«Հրեշտակներ չկան ոչ մի տեղ՝ ոչ իշխանական, ոչ էլ ոչ իշխանական ուժերում»: Մարգարիտ Եսայանի այս ձևակերպումը հաճախ է կրկնում Արամ Աբրահամյանը: Եզրակացություն. ով էլ գա իշխանության` ընտրված, թե չընտրված, ոչինչ չի փոխվելու, կարող ես՝ հարմարվիր, չես կարող՝ բարի ճանապարհ:
Իսկ եթե դուք միանայիք ընդդիմադիրների տեքստին երևի շատ մեծ հոգս էր ձեր համար:
Все верно,г-жа Есаян! Им нужны беспорядки! Им нужны потрясения! Любой ценой! И они в бешенстве! Не обращайте столько внимании! Не надо с ними сюсюкаться! Они не стоят того! Они окончательно дискредитировали себя! Им плевать на Армению!
Առաջարկություն—– հրավիրել արտահերթ ԱԺ-ի նիստ ու հատկապես «եռյակի» համար ցուցադրել հանճարեղ «Մաուգլի» ֆիլմը, թող ամեն մեկն իր համար եզրակացություն անի:Երևի փոքր հասակում չեն նայել, կամ մոռացել են: