Լրահոս
Օրվա լրահոսը

«50-80.000 դրամի դիմաց դաստիարակչական հարվածներ վարչախմբի անդամներին». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 22:49

«Ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածողին ստորագրությամբ ազատ են արձակել, եւ նրա վրա դրված հոդվածը՝ 50-80.000 դրամ կամ մաքսիմում երկու ամսվա կալանք, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ կարելի է հանցավոր վարչախմբի յուրաքանչյուր անդամի հայրենասիրական դաստիարակչական հարվածներ հասցնել, դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառել 50-80.000 դրամի դիմաց, որ ռեժիմը հասկանա՝ կա դիմադրություն ու իրենց ամենաթողությանը վերջ է դրվելու»,- Aravot.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը:


ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանն էլ, անդրադառնալով պատգամավորի վրա հարձակված անձին ազատ արձակելու քայլին, ասաց՝ բոլոր գործընթացների պատասխանատվությունն ընկնում է գործող իշխանությունների վրա եւ ցույց  տալիս նրանց անկարողությունը. «Նույնիսկ այն դեպքում, երբ ամենաբարձր մակարդակներով ցանկություն են հայտնում բացահայտելու այս ապօրինությունները:

Հարձակում է տեղի ունենում պատգամավորի վրա, հարձակում, որը դրան նախորդող ու հաջորդող քաղաքական հաշվեհարդարների մի մասնիկն էր, իսկ դատախազությունը այս հանցագործությունը որակում է ոչ վտանգավոր:

Վերջին երեք օրերին լսում ենք իշխանությունների կողմից տարածված մի առասպելական վարկած, թե հարձակումները երրորդ ուժերի կողմից կազմակերպված են ու  ինչքան ուղղված է ընդդիմության, այնքան էլ՝ իշխանության  դեմ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները ամենաբարձր մակարդակով ընդունել են, որ 7 ահաբեկչական գործողությունները ընդհանուր կազմակերպված եւ մեկ նպատակ ունեցող գործողություններ են»:

Ըստ նրա, իրավապահները առավել հետեւողականություն պետք է դրսեւորեին բացահայտելու այդ հանցագործությունները, բայց այսօր միայն լսում ենք ծիծաղելի բացատրություններ այն մասին, որ ադրբեջանցիները թասիբի են գցել այդ տղային եւ նա հայրենասիրական զգացմունքներից ելնելով՝ դուրս է եկել ու իրականացրել այդ գործընթացը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Արեգ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Արեգ, մի հատ հարցրու ծնողներիդ, թե Արամ Մանուկյանի իշխանության տարիներին քանի մարդ են սպանել իրենց իսկ բանդիտները??? Մի հատ էլ հարցրու հենց Ա Մանուկյանին՝ իսկ ինքը որ «չափանիշներով» էր գործում, երբ հայհոյում էր?? Դու կարծում ես, թե տարբերությունը մեծ է նրա և նրան ծեծողի մեջ??? Մեկը մյուսին լավ էլ սազում են, երկուսի արժեհամակարգն էլ նույնն է:

  2. ՄԱՆՎԵԼ says:

    Նառա վերջ տուր քո հիմարություններին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031