Տավուշի մարզի Բերդ քաղաքում տարեցտարի ավելանում են ցանքատարածությունները: Բերդի համայնքների միության նախագահ Սամվել Հովսեփյանի խոսքերով՝ քաղաքապետ Հարություն Մանուչարյանը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը:
Հիմնանորոգվել է համայնքի սեփականության հանդիսացող հացահատիկահավաք կոմբայնը, տարբեր ծրագրերով, համայնքի ֆինանսական ներդրումներով, ձեռք են բերվել թրթուրավոր եւ անիվավոր տրակտորներ, շարքացան, կուլտիվատոր : 2012թ., երբ Հարություն Մանուչարյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, Բերդ քաղաքում կատարվել է 25 , 2013թ.՝ 62, այս տարի՝ 105 հա աշնանացան: Քաղաքապետ Հ. Մանուչարյանը դա քիչ է համարում, քանի որ Բերդում առկա է 700 հա վարելահող:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ