Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Երեխաներս ինձ համար պիտի չամաչեն ու չասեն հորս մայր են հայհոյել, ձեն չի հանել». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 22:30

«Ուսուցչի, դատավորի կամ դատախազի դեր մի ստանձնեք»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հորդորեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կոչ արեց. «Ուզում եմ գոնե այսօր հնարավորինս կոռեկտ արտահայտվենք, չպետք է դասեր տանք: Որոշ պատգամավորների ելույթներից կարելի է ենթադրել, որ մենք 20 տարի հետ ենք գնացել և հայտնվել ենք 20-րդ դարավերջում»:

Էդուարդ Շարմազանովը  կոչ արեց մոռանալ այն ժամանակները, երբ Հայաստանում մարդուն ազատ խոսելու համար ծեծում էին, երբ ազատ խոսելու համար թերթեր էին փակում ու վստահեցրեց, թե այդ ժամանակներն անցել են. «Մի´ փորձեք ավելի հայրենասեր ձևանալ: Մենք մեր աչքի փուշը չենք տեսնում, ուրիշի աչքի գերանն ենք ցույց տալիս: Հարգելի´ պատգամավորներ, քաղաքականությունը նաև փոխզիջման արվեստ է: Ւնձ համար անընդունելի է այն մոտեցումը, որ եթե իմ ստորագրությունը չկա այս նախաձեռնության տակ, այն ինձ պետք չէ: Սա դեպի ոչինչ տանող ճանապարհ է»:

ԱԺ փոխնախագահը դատապարտեց, թե «մի ամբողջ 72 հոգանոց խմբակցության այս դահլիճից մեղադրում են հանցագործության մեջ. սա անընդունելի է»: Հայտարարության տեքստի մասին ասաց. «Սրա այլընտրանքը զրոն է, դատարկությունն է, ստվերն է, իսկ սա լույսն է»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «Դուք կատարել եք այս գործունեությունը, որ ձմեռը թեժացնեք, քանի որ ձեր աշունը թեժ չեղավ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանին, որը չորս երեխաների մայր է, վիրավում են, պարոն Բաղդասարյանն ասաց. «Առաջինը նա կին է, և դուք պիտի խորհուրդ տաք նրան, որ հայ մոր կերպարն ու կանացիությունը պահպանի»: Այնուհետև վրդովվեց. «Եթե իշխանություն ենք մեզ պիտի մեր, կին, երեխա հայհոյե՞ն, սիմվոլների կպնեն, մենք էլ ասենք, թե մենք իշխանություն ենք, գործ չունենք: Մասսայական միտինգի ժամանակ երկրի հրամանատարին մայր հայհոյելիս պիտի պատասխան տար»: Այնուհետ դիմելով Լևոն Զուրաբյանին պարոն Բաղդասարյանն ասաց. «Դա նրանց ձեռագիրն է, պարոն Փաշինյան այն ժամանակ Դուք փոքր էիք չեք հիշի, երբ սպանություն էր տեղի ունենում, հետո անմեղ մարդկանց վրա էինք բարդում մի գնդակով մի քանի թռչուն սպանում»:

Նա նաև նշեց, թե «երեխաներս ինձ համար պիտի չամաչեն, որ չասեն հորս մայր են հայհոյել, ձեն չի հանել»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե «մեր քննարկումը ստացվեց» ու ասաց, թե «դեմագոգիան դրսևորվեց ցանկացած քայլում»: Դառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե երրորդ դասարանի շարադրության մակարդակի հայտարարություն է ներկայացված, պարոն Ռուստամյանն ասաց. «Երրորդ դասարանի, թե բուհի մակարդակ է, դա կարելի ճշտել երկու հայտարարությունները դնելով իրար կողքի, տեսեք, թե որն է ավելի գրագետ գրված: Հեշտ հանգիստ մյուսներին դասեր տալու վիճակից եկեք դուրս գանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    ԻՆՉՊԵՍ ՀՀՇ_ԻՆ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼ ԱՅՆՊԵՍ ԵԼ և ԱՎԵԼԻ ՀՀԿ_ԻՆ ԵՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ… ԱՎԱՂ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031