Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Եթե պաշտոնանկ չի արվելու գոնե փոխոստիկանապետը, այս ամենը շոու է և իմիտացիա» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 21:38

«Գոնե մի քիչ միջին մակարդակի սցենարիստներ գտեք ձեր խայտառակ, միջին մակարդակի բեմականացումն իրականացնելու համար»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ժամանակ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի՝ համատեղ հայտարարության քննարկմանը:

Նա նշեց, թե «ԲՀԿ–ն գտնում է, որ եթե պաշտոնանկ չի արվելու գոնե փոխոստիկանապետը, այս ամենը շոու է և իմիտացիա»:

Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ երեկ չորս քաղաքական ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը, նախաձեռնեցին ստորագրահավաք՝ արտահերթ նիստ հրավիրելու և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջով հանդես գալու հարցով, ինչը խորհրդարանական մեծամասնությունը մերժեց այդ նախաձեռնությունը՝ բոյկոտելով նիստը, որովհետև «իրենց ծրագրերի մեջ չէր մտնում կոնկրետ, հստակ պատասխանատվությունը տեղի ունեցածի մասին»։

Հիշեցնելով այն, որ այսօր միջազգային հանրությունը բացասական արձագանք է տվել կատարվածի կապակցությամբ՝ ասաց, թե ուստի «պետք էր կազմակերպել այս իմիտացիոն գործընթացը, ընդունել «Ո՛չ բռնությանը» 3–րդ դասարանի մակարդակի շարադրության մի տեքստ՝ անհասցե, որևէ կոնկրետ պատասխանատվություն չենթադրող, ընդամենը ԱԺ–ի և երկրի, ինչպես դուք եք նշում, միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող իմիջը փրկելու համար»: Նա հայտարարեց, թե ԲՀԿ–ն չի կարող նման իմիտացիաների մասնակցել:

Իսկ այն առնչությամբ, որ փոխոստիկանապետը պաշտոնանկ չի արվում, տիկին Զոհրաբյանը հայտարարեց. «Ի դեպ, այն դաստիարակչական նկատողությունը, որ տրվեց փոխոստիկանապետին, մեկ բանի մասին է վկայում՝ քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։ Այլապես, քաղաքական մեծամասնությունը պիտի ունենար այնքան քաղաքական կամք և համարձակություն՝ պաշտոնանկ անելու տվյալ փոխոստիկանապետին` գոնե որպես առաջին քայլ։ Նման քայլ չանելը քաղաքական մեծամասնության կողմից մեկ բանի մասին է վկայում՝ մե՛նք եք տեղի ունեցածի պատասխանատուն, այդպես արե՛լ ենք, այդպես անելո՛ւ ենք և այդպե՛ս ենք մենք շարունակելու խոսել մեր քաղաքական ընդդիմախոսների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Տ Զոհրաբյան, Դուք էդ 3-րդ դասարանի մակարդակին էլ չեք ձգում,ճիշտն ասած, իսկ ինչ վերաբերում է շոուին, արդեն մի տարի է, «եռյակը» բացի շոու սարքելուց, ոչ մի օգտակար բան չի արել: Հերթական ընտրությունների ժամանակ մենք՝ ընտրողներս, անպայման հաշվի կառնենք այս ամենը: Չկասկածեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031