Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապ Գյումրիում. անգամ հացն է թանկացել

Դեկտեմբեր 16,2014 21:33

Այսօր Aravot.am-ը բազմաթիվ բողոքներ է ստանում  գյումրեցիներին այն մասին, որ բոլոր ապրանքատեսակների գները րոպեների ընթացքում փոխվում են: Օրինակ՝ հացն այսօր քաղաքում՝ 120 դրամից դարձել է 150 դրամ:

Անի թաղամասի կրպակ-խանութներից մեկի տերն էլ դժգոհեց, որ այլևս անկարող են «նիսյայով» ապրանք վերցնել, քանի որ առաքիչները միայն դոլարով են համաձայնում իրենց ապրանք տալ: Վերջիններս մտավախություն ունեն, որ եթե այսպես շարունակվի՝ Գյումրիում հաստատ սով կսկսվի, մարդկանց մեծ մասը չոր հացի հույսին են, որը, սակայն նրանց գլխից կտրում են:

Այս թաղի սուպերմարկետներից մեկի վաճառողն ասաց. «Այսօր 3 անգամ գին եմ փոխել, մարդը գնում է ապրանքին մոտիկ, ուրիշ գին է տեսնում, հասնում է կասսայի մոտ մուծելու, արդեն ուրիշ գին է, թանկանում է: Ապրանքների գները մինչ հասցնում ենք փոխել, փակցնել նոր գները, նորից փոփոխության է ենթարկվում, ստիպված ենք նորից ու նորից փոխել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Մի քիչ էլ համբերէք, ժողովո՛ւրդ, 2 շաբաթ մնաց: Շուտով ԵՏՄ կը մտնէք ու բարիքները հեղեղի պէս կը թափուեն ձեր գլխին 🙂 🙂 🙂

    Յ.Գ. Հին անեկդոտ յիշեցի:
    Ապարանցին լսում է, որ աշխարհի վերջն է, տները ծախում, գնում է Ռուսաստան:
    Հիմա դուք էլ, տները ծախէք, գնացէք Ռուսաստան 🙂

    «Ոտի վրայ» կը հարստանաք: Օրինակ 1$ փող ունէ՞ք: Առաւօտը 50 ռուբլի է, երեկոյեան՝ 100: Հաշուած ժամերի ընթացքում կրկնակի հարստանում էք 🙂
    – – – – – – – – –

    2 շաբաթից մի անյաջողակ «քաղաքական գործիչ» ի լուր համայն հայութեան հեռատեսիլով կը յայտարարի, թէ ԵՏՄ-ն հայութեան իղձն էր՝ դարի որոշում: Իսկ նրա ելոյթը կը շարունակի մի սեւազգեստ մարդ (a man in black), որ հերթական անգամ իր «օրհնութիւնն է բերում»: Օրհնութիւն, որ այդպէս էլ ոչ ոք չզգաց սեփական մաշկի վրայ:

    Հրէական 2 հրաշալի ասացուածք յատուկ հայերի համար՝
    Ա. Ոչ թէ արդար եղիր, այլ խելացի:
    Բ. Երբ Աստուած մարդուն պատժում է, առաջինը նրա խելքն է վերցնում:

    ԽԵԼԱՑԻ ԵՂԷՔ,,

  2. david says:

    Այդ ասացվածքը հայերի հետ կապ չունի:Հայի խելքն առնելու կարիք չունի աստված, նա գիտի, որ տվածն են ետ առնում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031