Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Մենք սաղ օր խմում, իրար տփում ինք». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 21:30

«Այդ ապտակը, որ մենք տայինք Արամին` հիմա այդ ապտակը նրան չէին տա»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա նշեց, թե «բա մեր մեջ այդքան տղամարդ չկա՞ր չափալախ տայինք՝ ասեինք՝ Արամ քանի՞ գլուխ ունես, որ ՀՀ նախագահին կարող ես ժողովրդի առաջ մեր քրֆել»:

Դիմելով Արամ Մանուկյանին՝ ասաց. «Դու կուլտուրական մարդ, գրագետ մարդ, ասա լավ չես նախագահում և այլ, դու քանի՞ գլուխ ունես հելնես ՀՀ նախագահին մեր քրֆես: Բա որ քֆուր էիր տալիս, չէի՞ր մտածում, որ կարող է մի մարդ գա տա գետնին քցի»:

Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե սա է ժողովրդավարությունը ու ասաց. «Հիմա ով ուզում է իրեն լավ մեր քրֆեմ, թող գան ինձ ապտակեն, սա եղավ դեմոկրատիայի՞ արեք մաք-մաքուր խոսանք: Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում, մենք ու Շմայսը քրֆենք, ջայնամ, բա դու ու՞ր ես քրֆում: Ես համ չափալախի պատասխանը գիտեմ, համ տալու: Քֆուր տալը գիտես, պատասխան տալը չգիտե՞ս: Ինչի՞ Արամի տեղ պատասխան տանք: Արամը քֆուր է տվել, թող Արամն էլ պատասխան տա: Բա Նիկոլ չասեիր՝ կուլտուրական մարդ ես, դու էլ ե՞ս քֆուր տալիս: Դու ի՞նչ գործ ունես խալխի մերերի հետ»:

Ազատամարտիկներին ծեծի ենթարկելու մասին Սեյրան Սարոյանն ասաց, թե կռված տղերք են, կոնծում են, մեկին մյուսի ասածը կարող է դուրս չգալ, կպնեն իրար»: Ըստ նրա՝ այդ հարցը ԱԺ բերելու հարց չէ: Նա այս առիթով ասաց. «Մարտական ընկերներ են՝ հիմա, որ Լյովան ու Ռազմիկը իրար հետ բարիշեն, մենք խայտառակ ենք լինելու, վատամարդը մենք ենք լինելու»:

Սեյրան Սարոյանը նշեց, թե «Կարանք սաղին էլ հավաքենք, մեղավորի վրա գցենք մեր ձևով: Ի՞նչ Լյովային պիտի կախեի՞ն Ռազմիկին խփելու համար: Ռազմիկը սկի ցուցմունք էլ չի տա, ես Ռազմիկին շատ լավ եմ ճանաչում»:

Սեյրան Սարոյանը հորդորեց «սթրվենք, ազատամարտիկների հետ գործ չունենք, մենք մեր ընկերներով այդ հարցին լուծում կտանք, ով էլ մեղավոր է մենք մեր ձևով կարանք ասանք՝ հո դուք էշ չեք, այս ի՞նչ եք անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Արամ Աբռահամըան, ինցհւ եք տւիլ տալիս տպագրել աըսպիսի անհետետ մեյբեռւմներօվ նիւտեր․

  2. ՄԱՆՎԵԼ says:

    Իսկ ինչու Առաքելյանին չեիք չափալախում ընկեր գեներալ. ՁԵՐ ԹԱՅՖԱՅԻՑ ԷՐ?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031