Ամերիկացի բռնցքամարտիկ Էլիոթ Սեյմուրը, որը նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած երեկոյի ժամանակ 2-րդ ռաունդում նոկաուտով պարտվել էր հոլիվուդյան աստղ, 62-ամյա Միկի Ռուրկին, խոստովանել է, որ դիտավորյալ է այդպես վարվել: Այս մասին տեղեկացրել է TMZ պորտալը, որն այդ խոստովանության տեսագրությունն ունի:
Սեյմուրի խոսքերով, իրեն առաջարկել էին պարտվել երկրորդ ռաունդում, ինչն էլ արել է: Ռինգում այդ բեմադրության համար ԱՄՆ վերադառնալուց հետո նա պետք է $15 հազար հոնորար ստանար, սակայն տվել են $10 հազարը: Դերասանի ներկայացուցիչները եւ մարտի կազմակերպիչ, ռուսաստանցի պրոումոթեր Անդրեյ Ռյաբինսկին, ինչպես սկզբնական շրջանում՝ Սեյմուրը, հերքում են այդ տեղեկատվությունը, սակայն թխամորթ բռնցքամարտիկը հավաստիացնում է, որ իրեն հաշվեհարդարի սպառնալիքով ստել ստիպել են Ռուրկի մարդիկ, թեեւ կարծում է, որ դերասանն այդ ամենից տեղյակ չի եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի