«Ես կրկնում եմ իմ առաջ քաշած վարկածը`անձամբ Սերժ Սարգսյանն է այդ ամենի հրահանգավորումը տվել»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, թե «այն մարդկանց հետ, ովքեր տասնյակ մարդկանց սամասուդ են արել, չի ուզում ընդդեմ բռնության հայտարարություն ընդունել»:
Նա մասնավորապես ասաց. «Հիմա կասեն, թե անմեղության կանխավարկած է խախտվում, բայց ընդհանրապես անմեղության կանխավարկածը անձեռնմխելի է այն երկրներում, որտեղ կա նորմալ իրավական համակարգ»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք երկրում չունենք այդ համակարգը ու օրինակ բերեց Լյովա Երանոսյանի հայտարարությունը. «Այս երկրում ով էլ լինի իմ ներկայությամբ ՀՀ նախագահի հասցեին որևէ մեկը որևէ բան ուզենա ասել, ականջները կկտրեմ շան թուլի պես»: Այնուհետև հայտարարեց. «Այս իրավական համակա՞րգը պիտի քննի բոլոր վարկածները: Քանի նա Լյովա Երանոսյանը իր այս հայտարարության համար պատիժ չի ստացել, ի՞նչ անմեղության կանխավարկածի մասին է խոսքը»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում այս հայտարարության քննարկելը նրա համար է, որ Սերժ Սարգսյանը ցույց տա, որ ինքը տիրապետում է իշխանությանը, ինքը ռեալ իշխանություն է: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այն, որ տասը անձի գնդակահարածները, որոնք Սերժ Սարգսյանին բերել են իշխանության, նշանակում է նրանք ունեն բեսպրեդել կերտելու իրավունք: Ու ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նրանք մտածում են. «Բա էս քանի ամիս ա ինչ ուզում ասում են, ինչի՞ սամասուդ չեն անում, կարող ա իշխանություն չենք, վախում ենք, կորցնում ենք իշխանության լծակները»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանը ցույց տալիս, որ ինքը շարունակում է մնալ իշխանություն, քանի որ ըստ նրանց իշխանություն լինել նշանակում է ում ուզենաս ծեծես, քացու տակ քցես և այլն»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սա նաև ՀՀԿ խմբակցության դեմ է ուղղված: Նա մասնավորապես ասաց. «ՀՀԿ-ի շատ պատգամավորներ, երբ սամասուդի շղթան կտրվում է, խորությամբ հասկանում են բոլոր խնդիրները և սկսում են կարծիքներ արտահայտել: Սերժ Սարգսյանն այդ մարդկանց, որոնց մասին ասում են, թե խայտառակում են և այլն, բերել է ԱԺ, որ իր համար հենարան հանդիսացող ուժը տեռորի տակ լինի, միշտ իմանա մի բան սխալ անի, մուտքերում կգյուլլեն: Ոչ մեկը Գևորգ Մհերյանից լավ տղա չլինի: Հենց ՀՀԿ խմբակցությանն են ասում նստեք հանգիստ, ոնց ասեմ, այնպես կլինի: Ինչ կոռուպցիա, թալան քննադատել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ