Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Արամ Մանուկյանի վրա հարձակվողը առնվազն բռնցքամարտիկ է» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 20:35

«Այս քննարկումը ուշացած է»,-ՀՀ ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվում էր ՀՅԴ-ՀՀԿ համատեղ հայտարարությունը՝ Արամ Մանուկյանի և ազատամարտիկների նկատմամբ կատարվածի վերաբերյալ, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե ՀՀ ԱԺ-ն թերացել է և «այս քննարկումը ոչ թե պետք է եզրափակեր բռնարարքների շարքը, այլ մեկ-երկուսից հետո անհապաղ պիտի դա տեղի ունենար»:

Պարոն Ջհանգիրյանը դատապարտեց ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցածը և զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ ՀՀ ՊՆ-ն չի արձագանքում. «Ես զարմանում եմ, որ ՊՆ-ն չի արձագանքում: Բանակի գնդապետը հիմա նստած մտածում է, որ վաղը, եթե ինքը զորացրվի, կարող է փողոցում գցեն ոտքի տակ ու շանսատակ անեն»:

Նա Ռազմիկ Պետրոսյանի և մյուսների նկատմամբ կատարվածը համարեց խայտառակություն ու նշեց. «Չէ՞ որ Ռազմիկ Պետրոսյանը  ոչ միայն կամավորական է եղել, այլև հետո գործող բանակ է անցել, գնդի և սահմանային գնդի հրամանատար եղել, երեք եղբայրով ծառայել են բանակում»:

Արամ Մանուկյանի խնդրի մասին ասաց. «Դեպքից րոպեներ անց ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ դիտել եմ այդ տեսաերիզը: Հանցագործը մուտք է գործում պատշգամբ, ընդամենը երեսուն վայրկյան հետո Արամ Մանուկյանն է մուտք գործում: Այդ մարդու համար արտաքին դիտարկում են արել, հանցագործը մենակ չի գործել: Ինքը առնվազն բռնցքամարտիկ է, քանի որ բռնցքամարտիկի կեցվածք է ընդունում և ձախ ձեռքով խփում: Արդյոք նրան չէ՞ր կարելի գոնե երկու ամիս կալանքի տակ պահել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031