Չեխոսլովակցի լեգենդար թենիսիստուհին դեռ սեպտեմբեր ամսին Նյու-Յորքում ընթացող «Ամերիկայի բաց առաջնության» ժամանակ իր ընկերուհուն՝ վերջին «Միսս ԽՍՀՄ» Յուլիս Լեմիգովային, ամուսնության առաջարկություն էր արել եւ… չէր մերժվել:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանց ամուսնությունը կայացել է:
58-ամյա Նավրատիլովան գեյերի իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից է: Սոչիի օլիմպիական խաղերից առաջ նա ՄՕԿ-ին մեղադրում էր սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու մեջ, իսկ ավելի ուշ նա քննադատում էր ՖԻՖԱ-ին՝ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության իրավունքը Քաթարին տալու համար, քանի որ այդ երկրում գեյերը քրեական հետապնդման են ենթարկվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ rollingout.com-ի