Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիք օրերը համեմատելի կլինեն 2008թ. ամենածանր շրջանի հետ. ՌԴ ԿԲ

Դեկտեմբեր 16,2014 20:28

Մոտակա օրերը համեմատելի կլինեն 2008թ. ամենածանր շրջանի հետ, սակայն բազմաթիվ ճգնաժամների միջով անցած ռուսական ֆինանսական համակարգը, կարող է ճիշտ որոշումներ կայացնել, այսպես է կարծում Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շևցովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ նրա, առանցքային տոկոսադրույքի բարձրացումից հետո ՌԴ ԿԲ-ը կարող է այլ քայլեր ձեռնարկել՝ տնտեսությունը կայունացնելու համար:

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ՌԴ ԿԲ-ը անսպասելիորեն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը 6,5%-ից մինչև տարեկան 17%-ի: Սակայն դա չի փրկել ռուբլուն և այսօր շարունակել է արագորեն թուլանալ, արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայի բիրժայում եվրոյի փոխարժեքը ռուբլու դիմաց հասել է 100-ի, իսկ դոլարինը՝ 80-ի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031