Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի 66 լրագրող է սպանվել. զեկույց

Դեկտեմբեր 16,2014 19:20

2014թ. առնվազն 66 լրագրող է սպանվել, 178-ը՝ բանտարկվել է, իսկ 119 հոգի՝ առևանգվել, այս ցուցանիշներն իր զեկույցում երեքշաբթի հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Լրագրողների մեծ մասը սպանվել է պատերազմական գոտիներում: Զոհվածներից 66-ը միայն պրոֆեսիոնալ լրագրողների թիվն է, դրան է գումարվում նաև 19 քաղաքացիական լրագրողներ և լրատվական ծառայություններում աշխատող 11 հոգի: Թեև 2014թ. սպանության դեպքերը 7%-ով նվազել են, սակայն նախորդների համեմատ այս տարին առանձնանում էր դաժան սպանություններով, ինչպիսիք են, օրինակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած գլխատումները:

«Լրագրողների սպանություն՝ բարբարոսության այսպիսի աշխարհացունց քարոզով, նախկինում չէր եղել», – ասված է զեկույցում:

Ամենաշատ սպանությունները գրանցվել են Սիրիայում (15), Պաղեստինում (7), Ուկրաինայում (6), Իրաքում (4), Լիբյայում (4):

Այս տարի զգալի շատացել են լրագրողների առևանգման դեպքերը՝ 30%-ով: Հիմնական դեպքերը գրանցվել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն Ուկրաինայի հակամարտությունը ևս առևանգման դեպքերի աճի պատճառ է դարձել:

Այսօր ամբողջ աշխարհում պատանդ է պահվում 40 լրագրող:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031