Այսօր, Երևանի ՀԲԸՄ-ի գրասենյակում, տեղի ունեցավ հանդիպում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի միջև: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:
Հանդիպումն ընթացավ շատ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին հայրենիքին և սփյուռքին հուզող զանազան հարցեր: Շեշտվեց նաև համազգային կառույցների կարևորությունը՝ նամանավանդ հայապահպանման առաքելության մեջ:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին ավելի հաճախակի կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ: