Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շախմատի 41-ամյա որդին մեղադրվում է կանացի ներքնազգեստների գողության մեջ

Դեկտեմբեր 16,2014 19:02

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի 41-ամյա բնակիչ, նախկինում մի քանի անգամ   դատված Իշխան Շախմատի Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի վերջերին, գիշերվա ժամը մեկի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ  լուսամուտով մուտք է գործել համագյուղացի Եգոր Գյուլնազարյանի առանձնատուն  եւ կատարել գողություն: Նա մեղադրվում է  հիշյալ տնից 8500 դրամ արժեքով բենզասղոց, զգեստապահարանից՝ 25 հազար դրամ արժեքով բազմոցի ծածկոց, 4 հատ, ընդհանուր  20 հազար դրամ արժողությամբ կանացի չօգտագործված ներքնազգեստներ գողանալու մեջ, որի հետեւանքով Ե. Գյուլնազարյանին պատճառվել  է 53 հազար 500 դրամի նյութական վնաս:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ի. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Սույն  քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկել է  Տավուշի մարզի   առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031