Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելի, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին (նստավայրը ք. Մոսկվա) և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է գնդապետ Վեստերմանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցության և մաղթել հաջողություններ, փոխարինվող ռազմական կցորդ գնդապետ Բրունսին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Գնդապետ Բրունսը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության» մեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն