Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակիցներ Սեւակ Հովհաննիսյանի, Գագիկ Գալստյանի, եւ մյուսների աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելու գործով այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը վճիռ չկայացրեց:
Դատաքննությունը կվերսկսվի գալիք տարվա հունվարի 19-ին:
Մետրոպոլիտենի աշխատակիցների ներկայացուցիչ Քրիստինա Գեւորգյանի մեկնաբանություններն առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ