Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սվազյան. «Երբ տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է». armtimes

Դեկտեմբեր 16,2014 18:41

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արամ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով:

Արշակ Սվազյանը եւ նրա երկու երեխաները հաշվառված են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, բայց բնակվում են Երեւան քաղաքում, Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասում (Րաֆֆու փողոց): Նրանց շենք մուտք գործելու համար անհրաժեշտ էր ծածկագիր հավաքել: Մեր այցելության պահին Արշակ Սվազյանը տանը չէր, մեզ դիմավորեց դուստրը, ով ասաց, որ հայրն ազատ արձակվելուց հետո դեռ տուն չի գնացել: Պատասխանելով մեր մի քանի հարցերին՝ դուստրն ասաց, որ հայրը Մոսկվայում բիզնես ունի, գնում-գալիս է: Թե ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը՝ մանրամասնել չցանկացավ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց դստեր միջոցով կապ հաստատել Արշակ Սվազյանի հետ: Նա մեր  զրույցում խոստովանեց, որ ինքն է  դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան հարվածել պատգամավոր Արամ Մանուկյանին: Հարվածելու պատճառը, ըստ նրա, այն էր, որ Մանուկյանը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին – հեղ.):

Շարունակելով իր խոսքը՝ Սվազյանն ասաց. «Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իմացել Արամ Մանուկյանի բնակության հասցեն, Սվազյանը ասաց, թե մանրամասն այդ մասին ցուցմունք է տվել եւ ոչինչ չունի ավելացնելու:

Մանրամասները կարող եք կարդալ` armtimes.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    այն որ պետքա նստես եդ հաստատ: մենակ թե արածդ ահաբեկչություն է, ոչ թե հասարակ խուլիգանություն: պատգամավորին ծեծելը, վախեցնելու համար, կոչվում է ահաբեկչություն: և դա դու արել ես ժողովրդին վախի ազդակ ուղարկելու համար: քեզ բացատրել են որ 15 տարի ա դրա համար հասնում:

  2. Hay Mard says:

    Այնպես հպարտ է խոսում, կարծես մի մեծ հերոսություն արած լինի: Տո այ ….., որ թասիբդ հազիվ էլ Սերժին պաշտպանելուն հերիքի, մի քանի միլիոն հայ ժողովուրդ դրան հայհոյում է, սա եկել վինծիկ-մինծիկ է խաղում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031