Քիչ առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե ՀՀ ԱԺ-ն ժամը 18.40-ին հրավիրելու է արտահերթ նիստ:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի համար համապատասխան թվով ստորագրություններ էին հավաքում:
Օրակարգի մասին խոսելով Հերմինե Նաղդալյանը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահի որոշումը. «ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին, ժամը 18.40-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Կքննարկվի ՀՀ Աժ հայտարարությունը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ