Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Դանիելյան. «Թվայնացման գործընթացի արդյունքում հայկական հեռուստաընկերությունները կզրկվեն իրենց հեռուստադիտողից»

Դեկտեմբեր 16,2014 18:22

Նարինե Ավետիսյանը համարում է, եթե օրենքը համապատասխան փոփոխությունների չենթարկվի էապես կխախտվի Հայաստանի հեռուստադիտողի, մասնավորապես` մարզային հեռուստադիտողի իրավունքը այլընտրանք ունենալու հարցում

«2010 թվականին, երբ հայտարարվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թվայնացմանն անցնելու մրցույթը «Լոռի» հեռուստաընկերությունը չմասնակցեց, որովհետեւ կանխորոշված էր հաղթողը»,- այսօր` դեկտեմբերի 16-ին , «Հայաստանի հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» հանրային քննարկման ընթացքում հայտարարեց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Նա համարում է, եթե օրենքը համապատասխան փոփոխությունների չենթարկվի էապես կխախտվի Հայաստանի հեռուստադիտողի, մասնավորապես` մարզային հեռուստադիտողի իրավունքը այլընտրանք ունենալու հարցում. «Ստացվում է այնպես, որ 10 մարզային հեռուստաընկերություն, 18 մայրաքաղաքային եւ համազգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններ հայտնվել են արտոնյալ կարգավիճակում, եւ նրանց փոխարեն պետությունը ինչ-որ գործողություններ է կատարում: Քիչ չէ, մենք պատրաստակամություն ենք հայտնում ինքներս լուծել մեր խնդիրները, դեռ մի բան էլ պետք է խնդրենք, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, որպեսզի այդ հնարավորությունը մեզ տրվի»:

Անդրադառնալով մասնավոր մուլտիպլեքսներին` տիկին Ավետիսյանը նշեց, որ իր համար մշուշոտ է, թե արդյոք երաշխիք կա, որ այն անձը, որ ներդրումներ կկատարի, կներառի իր հեռուստաընկերությունը փաթեթում կամ էլ, եթե հեռուստաընկերության ծրագրային քաղաքականությունը այդ անձի քիմքին հաճելի չլինի նա դուրս չի անի իր փաթեթից. «Այստեղ ես տեսնում եմ, որ օրենսդրական կարգավորման լուրջ խնդիր կա, բայց եթե մենք գործ ենք ունենալու մասնավորի հետ, մասնավորը պետք է նաեւ թելադրի խաղի իր կանոնները»:

«ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը ասաց, որ չի կարծում, որ գյուղացին 8+1 ալիք նայելու համար ալեհավաքին եւ ապակոդավորող սարք կգնի 100 դոլարով: Ըստ նրա` փոխարենը` գյուղացին արբանյակայի ալեհավաք կդնի եւ հնարավորություն կունենա 100-ի ավել ալիք ունենալ: Պարոն Դանիելյանի կարծիքով` այս գործընթացի արդյունքում հայկական հեռուստաընկերությունները կզրկվեն իրենց հեռուստադիտողից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031