Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ապրիլի 24 – ին և ինչպե՞ս

Դեկտեմբեր 16,2014 17:47

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր վճռականությունը, որ 2015 թ. ապրիլի 24-ին փողոց դուրս եկած ժողովրդի ուժի համախմբմամբ հեռացնելու է հանցավոր ռեժիմին: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը և ԱՍԱԼԱ-ի նախկին մարդիկ, ինչպես նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացնում են, թե ինչու է ռեժիմի հեռացման վերջնաժամկետ որոշվել 2015թ-ի ապրիլի 24-ը:

Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում մատնանշում է, որ «2015 թ.-ի ապրիլի 24-ը այլևս սգալու օր չէ, այլ պահանջելու և նոր պետություն կերտելու օր է: Ապրիլի 24-ին մենք մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց և քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ միջոցների կիրառմամբ հեռացնելու ենք ռեժիմին: Մենք համոզված ենք, որ կռիվն ավարտված չէ, ու եթե 25 տարի առաջ մեր առաջ խնդիր էր դրված ազատագրել Ստեփանակերտն ու Արցախը, ապա այսօր նոր սերնդի հետ միասին մենք խնդիր ենք դրել ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ»:

Ըստ Գարեգին Չուգասզյանի. «Հայաստանն արմատական փոփոխությունների կարիք ունի, հակառակ դեպքում կգահավիժի և մենք կկորցնենք ոչ միայն մեր պետականությունը, այլև մեր հայրենիքի վերջին կտորը, որի վրա դեռ հայությունն ապրում է: Ապրիլի 24-ը նոր իմաստ է ձեռք բերելու ոչ միայն որպես սգո օր, այլև որպես վերածննդի օր»:

Իսկ Ելեք Ենիգոմշյանը հավելում է, որ «Առաջին հերթին մեր հավատն է հաղթանակ ապահովելու: Մեր դեմ պատերազմ է շղթայազերծված և եթե դա չգիտակցենք, ապա ամեն ինչ կկորցնենք, իսկ եթե գիտակցենք, կկարողանանք շուռ տալ այս վիճակը»:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031