Քիչ առաջ ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը ձեռքին ՀՀԿ-ականներից ստորագրություններ էր հավաքում: Մեր հարցին, թե ի՞նչ արտահերթի մասին է խոսքը, նա ասաց, որ այսօր ժամը 18.30-ին արտահերթ նիստ են հրավիրում՝ դատապարտելու Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպն ու բռնությունները:
Ուշագրավ է, որ նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է, բայց ստորագրությունները հավաքում է ՀՀԿ-ն:
ՀՅԴ խմբակցությունից ասացին, որ ՀՀԿ-ն պարզապես միացել է իրենց նախաձեռնությանը:
ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի խոսքերով՝ դա համատեղ նախաձեռնություն է:՛
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ Գագիկ Մելիքյանը արդեն հավաքել էր 49 ստորագրություն, ուստի արտահերթը լինելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ