Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու և իր ընկերներին իր անունից գռեհիկ բովանդակությամբ նամակներ ուղարկելու վերաբերյալ ներկայացրած հաղորդման հիման վրա, անհայտ անձի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործով փաստաբանը ճանաչվել է տուժող, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.
«Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում