Թուրքիան բավականին մեծ միջոցներ է ուղղել տարբեր կազմակերպություններին՝ թե որպես դրամաշնորհ, թե կաշառքի տեսքով, որպեսզի հայկական դաշտում փորձի լղոզել Ցեղասպանության թեման,-նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ «Նախատեսված է, որ միգուցե նույնիսկ մեկ օրով սահմանը բացվի, միգուցե Ղարսի նահանգապետը գա, Շիրակի մարզպետի հետ փորձի ձեռք սեղմել բաց սահմանի վրա, ինչ-որ լացակումած ակցիաներ՝ կներեք հայեր ջան։ Արդյոք բավարա՞ր է դա մեզ, թե՞ ոչ»,-հարցնում է փորձագետը ու պատասխանում, որ դա չափազանց քիչ է, պետք է հասնել ոճրի ճանաչմանն ու հատուցմանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ