Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենց թվում է Եվրոպան իրենց գրկաբաց սպասում է, այդպիսի բան չկա» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 15:31

«Մեր ժողովուրդը միանգամից ամեն ինչ վաճառում` գնում է, իրենց թվում է Եվրոպան իրենց գրկաբաց սպասում է, այդպիսի բան չկա: Իրենք իրենց բնակչության հետ խնդիր ունեն, կպահեն նրանց, ով իրենց պետք է»,-այսպիսի կարծիք հայտնեց միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանն, անդրադառնալով այն երեւույթին, որ հայ միգրանտները շատ հաճախ վստահում են իրենց հարեւանների, բարեկամների պատմածներին, քան պաշտոնական հաղորդագրություններին:

Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում քննարկում էր կազմակերպվել միգրանտների միջազգային օրվան ընդառաջ:

Քննարկմանը ներկա Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն էլ նշեց, որ եվրոպական երկրներում, որ միգրանտին աշխատելու կամ այլ թույլտվություն կտան, շատ անհատական է, սա կախված է, թե որքան արագ է միգրանտը լեզու սովորում, ինչ մասնագիտություն ունի եւ այլն. «Մարդիկ պետք է հասկանան, գնալուց առաջ տեղեկացվեն, որ եթե որոշել է գնալ, ապա անպայման օրինական ճանապարհով»:

Aravot.am-ի այն հարցին` արդյոք Եվրոպական երկրներում շարունակում են ապաստան տրամադրել Հայաստանից այն մեկնածներին, որոնք հիմնավորում են, թե՝ սեռական կողմնորոշման համար հալածվում են հայրենիքում, կամ` քաղաքական հայացքների համար ճնշումների է ենթարկվում, տիկին Տեր-Մինասյանն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր է մոտեցումը, բայց այդ բոլոր երկրներն իրենք այդ ամենը ստուգում են, եւ այնպես չէ, որ միայն լսելով այդ պատմություններն ընդունում են:

Բացի այս, Իլոն Տեր-Մինասյանի խոսքերով` Եվրոպայի ֆինանսական ռեսուրսներն էլ նվազել են, ուստի ավելի խստացրել են, եւ քանի որ Հայաստանը համարվում է տնտեսապես կայուն, ոչ աղքատ երկիր, Եվրոպան ապաստան է տալիս ավելի շատ այն երկրների միգրանտներին, որտեղ անկայուն, պատերազմական վիճակ է` Պակիստան, Աֆղանստան, Սիրիա եւ այլն:

Միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանն էլ նշեց, որ 2015 թվականից մեր քաղաքացիներն առանց աշխատանքային թույլտվության կարող են մեկնել եւ աշխատել Ռուսաստանում, եւ պետք է 30 օրվա ընթացքում հաշվառման կանգնեն:

Տիկին Ալլահվերդյանի պատմելով` քիչ են այն մարդիկ, որոնք ասենք` մեկնում են Հայաստանից աշխատելու նպատակով, սակայն արտերկրում կատարում են այն նույն աշխատանքն, ինչն այստեղ էլ կարող էին անել, ասենք` հատակ մաքրել:

Ընդհանուր առմամբ, քննարկման բանախոսները պնդեցին, որ մեկնելուց առաջ միգրանտները պետք է գիտակցեն, որ արտերկրում միջակ մասնագետին չեն պահի, իրենք իրենց երկիր մեկնած միգրանտներից ընտրում եւ պահում են լավ որակավորում ունեցողներին:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Դիտողությունս ոչ մեղադրանք է, ոչ վիրավորանք է, ավելի շատ խնդրանք է:

    Հարգելի խմբագրություն,
    Առաջին տեսագրությունից պարզ է, որ խոսողը տեղյակ չէ, որ իրեն նկարահանում են: Ձեր լրագրողը լրագրողական էթիկայի մասին տեղյակ չէ, ինչպես երևում է: Բացի դա էլ՝ հեռախոսով նկարած ցածրորոակ նյութերը ցանկություն են առաջացնում փակել էջը ու մնացած մասը նյութի չկարդալ ու չդիտել: Լրագրողի աշխատանքի ընդունելուց առաջ կարելի է հայոց լեզվի գիտելիքների ստուգում անցկացնել: Եթե կարմիր գրիչով ուղղեի բոլոր կետադրական ու ուղղագրական սխալները, կարմիր գույնը միանշանակ կգերակշռեր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031