Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է դրամ-դոլար փոխարժեքի պատճառով ՀՀ արտաքին պարտքի շեմը բարձրանա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 15:17

ՀՀ ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիրը:

Այս հարցի քննարկման ժամանակ, չնայած ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտին, ներկա էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե վարկ վերցնելուց առաջ պետք է նաև երաշխիքներ տալ: Այնուհետև հետաքրքրվեց` արդյոք կա՞ն հաշվարկներ, թե դրամի փոխարժեքի պատճառով ինչքանո՞վ է բարձրանալու էլեկտրաէներգիայի և գազի տարիֆը, հատկապես այն պատճառով, որ սպառված գազի մի հատվածը պետք է վճարվի դոլարով:

Հրանտ Բագրատյանն այս առիթով զգուշացրեց. «Հետո այնպես չստացվի, որ 15, 20, 30 օր հետո գանք այստեղ հայտարարենք, որ դրամի կուրսի հետ կապված հսկայական պարտքեր են կուտակվել և արտաքին պարտքի շեմը բարձրացնենք: Արդյոք հաշվարկներ կա՞ն, թե դրամի ամեն մի միավոր արժեզրկումը որքան է ավելացնում պետպարտքը էներգետիկ հատվածում»:

Զեկուցող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը արձագանքեց, թե իրականացնում են ֆինանսական առողջացման ծրագիր, որպեսզի կարողանան ամենաարդյունավետ միջոցները ձեռնարկել, որ մեկ օր շուտ շտկեն այդ իրավիճակը:

Նշենք նաև, որ Հրանտ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ դրամի փոխարժեքի հետ կապված կարող է բարձրանալ նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագինը, քանի որ ՀՀ-ն պետք է կարողանա հասցնել վարկը տալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031