Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը վարպետորեն շրջանցեց թեման` տեղեկանալով, որ 280 միլիոն դոլարի մաքսանենգ տրիկոտաժ է ներկրվել Հայաստան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 15:02

Թեթեւ արդյունաբերությամբ զբաղվող «Ագնես» ընկերության ղեկավար Աշոտ Աղաջանյանն, այսօր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր թեթեւ արդյունաբերության ոլորտի խնդիրներին ծանոթանալու նպատակով, վկայակոչելով Համաշխարհային բանկի պատվերով կատարված հետազոտության արդյունքներն ասաց, որ պարզվել է` 280 միլիոն դոլարի տրիկոտաժ է ներկրվել Հայաստան` մաքսանենգ ճանապարհով: Ըստ տնտեսվարողի, այդ պատճառով էլ այսօր տեքստիլ արտադրությունը չի կարող զարգացում ապրել, քանի որ վաճառականները նախընտրում են ներկրված ապրանքը իրացնել, քանի որ ավելի էժան է նրանց վրա նստում:

Կարեն Ճշմարիտյանը զարմանալով, որ այդպիսի զեկույց է լույս տեսել, նախ իր տեղակալներից սկսեց հարցուփորձ անել, թե տեղյա՞կ են արդյոք, որ նման ուսումնասիրություն կա, ապա սկսեց թեման այլ ուղղությամբ տանել` համոզելով Աշոտ Աղագուլյանին, որ տեղական արտադրությունը մրցունակ է անգամ մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքին: Նախարարը սկսեց հաշվարկներ անել եւ ապացուցել, որ վաճառողին ավելի ձեռնտու է տեղական արտադրողից ապրանք վերցնել:

Աշոտ Աղագուլյանի եւ նախարարի զրույցն առավել մանրամասն` տեսանյութում

 


 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031