Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախության փորձին օժանդակելու գործով՝ արդարացում

Դեկտեմբեր 16,2014 14:49

Երեկ վերաքննիչ քրեական դատարանը Սերգեյ Ավագյանի և Վահագն Կարապետյանի մասով առաջին ատյանի արդարացման դատավճիռը թողեց ուժի մեջ: Նրանց պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում):

Նրանք մեղադրվել են Քրեական օրենսգրքի 38-34-178-րդ 2-րդ մասով` խարդախության փորձին օժանդակելու:

Ըստ դատավճռի, 2013 թվականի հուլիսի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Վահագն Արթուրի Կարապետյանը իր կողմից օգտագործվող, հորը` Արթուր Կարապետյանին պատկանող «Նիսսան Մուրանո» 33 VS 053 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մուրացան և Ս.Դավթի փողոցների խաչմերուկում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի հետևանքով բախվել է Վահան Խաչատրյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենային, պատճառելով գույքային վնաս:

Այդ ժամանակ Ս.Ավագյանը իր կողմից օգտագործվող «Տոյոտա Պրադո» մակնիշի 99 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է ընկերոջ` Վ.Կարապետյանի ավտոմեքենայի հետևից:

Ինչպես տեղեկացնում է պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը, ըստ գործի նյութերի, «Դեպքի վայրում իմացել է, որ Վ.Կարապետյանի կողմից օգտագործվող «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագրով լիազորված վարորդ է հանդիսանում միայն նրա հայրը` Ա.Կարապետյանը, և նման պայմաններում ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցի ավտոմեքենաներին պատճառված վնասը, դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերության փորձագետ Վ.Մելիքյանին Վահագն Կարապետյանի խնդրանքով հայտնել է սուտ տեղեկություններ, այն, որ վթարի ժամանակ հիշյալ ավտոմեքենայի ղեկին եղել է ոչ թե Վ.Կարապետյանը, այլ` Ա.Կարապետյանը: Ավելացրել է, որ Վ.Կարապետյանը գնացել է լվացվելու և շուտով կվերադառնա»:

Ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Արթուր Կարապետյանը ժամանել է դեպքի վայր և ներկայացել որպես «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և Ս.Ավագյանը պնդել է. «Այդ կերպ Ս.Ավագյանը տվել է կեղծ տեղեկատվություն, դիտավորյալ թաքցրել է դեպքի իրական հանգամանքները, վերացրել է բոլոր խոչընդոտները, օժանդակել Ա.Կարապետյանին ապահովագրական ընկերությունից խաբեությամբ խոշոր չափի` 1.800.000 դրամ հափշտակելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031