Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն «եռյակ+1»-ին հրավիրել է քննարկման. Ռուստամյանը բարկացած է

Դեկտեմբեր 16,2014 14:27

Քիչ առաջ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց «հնգյակի» քննարկումը՝ Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված հետագա անելիքների շուրջ: Մինչ այդ եռյակը ԲՀԿ խմբակցությունում նիստ էր արել, որին մասնակցել էր նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հետո ՀՅԴ-ի հրավերով քննարկումը շարունակվեց արդեն Դաշնակցության խմբակցությունում: Քիչ հետո պետք է հնգյակն ասուլիս տա, մինչ ասուլիսը փորձում են պայմանավորվածության գալ:

Հնգյակի քննարկումից հետո ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Բանակցություններ ենք վարում, քննարկում ենք ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու եւ համատեղ հայտարարություն անելու խնդիրը: Մեր խնդիրն է նախաձեռնել եւ բանակցել դրա շուրջ բոլոր խմբակցությունների հետ»:

Եկել են համաձայնության, թե ոչ՝ պարզ կլինի ասուլիսում, բայց մինչ այդ, երբ Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը դուրս եկան Արմեն Ռուստամյանի աշխատասենյակից, Արմեն Ռուստամյանը խիստ բարկացած էր եւ բարձր տոնով գոռում էր ու ինչ-որ բան բացատրում Ռուբեն Հակոբյանին: Դրանից տպավորություն կար, որ եռյակը չի կիսել ՀՅԴ-ի մոտեցումը:

Քննարկումներն ընթանում էին փակ եւ թույլ չտվեցին լրագրողներին անգամ լուսանկարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031