Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի վրա հարձակվողը թուրքերի կողմից ուղարկված քաբաբ ուտող դիվերսանտ էր»

Դեկտեմբեր 16,2014 14:25

Նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի մեկնաբանմամբ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը շարքային դեպք էր:

«Երբ պատմեցին, որ առանց դեմքը ծածկելու եկել սիլա է տվել ու գնացել: Սա այնպիսի շարքային երեւույթ է, այնքան հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, որ դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արշակ Սադոյանը:

Ինչ վերաբերում է ազատամարտիկների վրա հարձակման դեպքերին, ասաց, որ նրանց վախեցնելու նպատակով են հարձակումներ կազմակերպվել:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ պատահական չէ, որ հենց ազատամարտին մասնակցած հրամանատարների են ծեծի ենթարկում. «Գեներալ-լեյտենանտը հրավիրեց երկու ազատամարտիկի եւ ասում է՝ թողեք գնացեք Հայաստանից, վատ է լինելու, ինչի՞ համար, որովհետեւ այդ ազատամարտիկները հիշողություն ունեն, ասում են՝ ինչո՞ւ եք Հայաստանի ընդերքը թալանում: Եթե օֆշորի հանճարը, որը էսօր դեսպան է, ասում էր՝ թողնենք, որ հեղափոխություն անե՞ք, այսօրվա գեներալն ասում է ՝ վեր կացեք գնացեք»:

Անդրադառնալով Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքին՝ հարցրեց նախաքննություն իրականացնողը եղո՞ւնգ է նայել, որ ասում է, թե պատգամավորի վնասվածքը միջին ծանրության է. «Իրենք արդեն գիտեն ինչ ծանրության է, որովհետեւ էդ խոպանչի Արշակը թուրքերի կողմից ուղարկված քաբաբ ուտող դիվերսանտ էր: Թուրքերն էլ ասելն են, Սերժ Սարգսյանը մեր մոտ կոմսոմոլի քարտուղար է եղել, շատ լավ էլ աշխատել է Ադրբեջանի համար, ինչո՞ւ եք պախարակում էդ մարդուն: Նա էլ տոգորված եկել, հարվածել է»:

Արշակ Սադոյանն էլ կատակեց. «Այ մարդ, խայտառակ եղանք, գոնե անունը Արշակ չլիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031