Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Թող իմանան, մե՞նք ենք ժողովրդի մասին մտածում, լավ գործ անում, թե՞ բոյկոտողները»

Դեկտեմբեր 16,2014 14:18

ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը : ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ամբիոնից հայտարարեց, թե «այս հարցն արդեն դեժավյու է դարձել, այնքան է քննարկվել»: Այնուհետև շեշտեց, թե միևնույն է, որ «այն այնքան արդիական է, որ ուզենք, թե` ոչ, ցանկացած առիթ օգտագործվելու է ևս մեկ անգամ բարձրաձայնելու խնդիրը»: Հետո էլ հիշեցրեց, թե «սա այն նախագիծն է, որն արդեն մեկ անգամ խորհրդարանի կողմից չընդունվեց: ԱԺ է բերվել  նրա համար, որ որոշակի փոփոխությունների է ենթարկվել և թեթևացում  է առաջարկում, բայց սկզբունքորեն իրավական վեճը մնում է, հարցը մնում է չփակված»: Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե «դեմ» են այս նախաձեռնությանը և « դեմ» են քվեարկելու` «հավատով ու հույսով, որ կգանք մի ընդհանուր եզրակացության, որ մարդու սեփականության իրավունքը ենթակա է պաշտպանության և այն չի ենթադրում որևէ վարչական վարույթ և իրավական գերատեսչությունը չի կարող վերցնել ու իր որոշմամբ քաղաքացուն զրկել այս իրավունքից»:

Հիշեցնենք, որ այս օրենքը բազմաթիվ մտահոգությունների առարկա է դարձել` մասնավորապես ԴԱՀԿ-ի բռնագանձումների հետ կապված: Սուքիաս Ավետիսյանը այս առիթով իր ելույթում շեշտեց, թե «որտե՞ղ է մեր ընդդիմությունը և չի գալիս մասնակցում քվեարկությանը, եթե այդքան մտածում են ժողովրդի մասին»: Այնուհետև պարոն Ավետիսյանը շարունակեց. «Երբ Գյումրիի խնդիրների մասին էինք խոսում,  նրանք չէին մասնակցում այդ քվեարկությանը: Այն անձը, որն ընդամենը մի քանի օր առաջ իր քաղաքական ուժի ողջ էլիտայով եկել-հավաքել էր Գյումրիում, միտինգ էր անում, հիմա այդ օրենքին դե՞մ  է քվեարկել: Դա վերաբերում  է «Ժառանգությանը»: Հիմա դե թող իմանան, մե՞նք ենք ժողովրդի մասին մտածում, լավ գործ անում, թե՞ բոյկոտողները: Այս մասին պիտի բարձրաձայնենք ու ժողովրդին ասենք` ով է իրականում մտածում ժողովրդի մասին, ով ընդամենը զբաղվում է քաղաքական ինտրիգներով և այս կարևոր հարցերի քննարկումներին և քվեարկություններին չեն մասնակցում»: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը արձագանքեց. «Առաջարկում եմ Սահմանադրության հետ կապված իրավական վեճին այս փուլում չանդրադառնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031