Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք չէ զարմանալ, թե ինչու է ժողովուրդը գնում ինչ-որ օլիգարխի հանրահավաքին»

Դեկտեմբեր 16,2014 14:07

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը զազրելի երեւույթ է համարում ազատամարտիկների, ակտիվիստների եւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումները։ Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Նարեկ Գալստյանն ասաց, որ դատապարտելի է,  երբ քաղաքական գործչի, ազատամարտիկի կամ յուրաքանչյուր անհատի իր արտահայտած քաղաքական հայացքների համար ծեծի են ենթարկում. «Հույս ունենք, որ պատկան մարմինները կբացահայտեն եւ արժանի կերպով կպատժեն այդ գործողություններն իրականացնողներին»։

Ըստ նրա՝ «հավ գողացողին կարող են երկու-երեք տարով դատապարտել, իսկ քաղաքական գործիչների վրա հարձակվողներին բաց են թողնում»։

Անդրադառնալով դրամի փոխարժեքի տատանումներին, Նարեկ Գալստյանը նշեց, որ դա խոսում է պետության կարգավորող ֆունկցիաների բացակայության մասին. «Ես նայում եմ, թե Կենտրոնական բանկի նախագահը ինչպես հայտարարեց, թե ագրեսիվ քաղաքականություն կվարեն եւ կկարգավորեն խնդիրը, սակայն ո՞ւր է այդ ագրեսիվ  քաղաքականությունը, ո՞րն է մեր պետության կարգավորող ֆունկցիան։ Եթե ամբողջ աշխարհում բենզինն էժանանում է, ինչո՞ւ է մեզ մոտ թանկանում։Սրանք խայտառակ երեւույթներ են, որոնք խոսում են իշխանությունների ոչ պատշաճ մոտեցման կամ իշխանությունների մեծ գումարներ շահելու մոլուցքի մասին, որը դատապարտելի է»։

Նարեկ Գալստյանի խոսքով՝ տնտեսական այս դրությունը լավ բանի չի կարող հանգեցնել. «Դրա համար պետք չէ զարմանալ, թե ինչու է ժողովուրդը գնում ինչ-որ օլիգարխի հանրահավաքին եւ  սատարում նրան, որը մինչեւ 2012 թվականը իշխանության մաս էր կազմում»։

Բանախոսը  նաեւ տեղեկացրեց, որ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 2015 թվականին հանրահավաքներ  կանցկացնի։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031